Լրահոս
Օրվա լրահոսը

Պեսկովի հայտարարության ուղերձը Արեւմուտքին, Ադրբեջանին ու Հայաստանին. Քաղաքական վերլուծաբան

Մարտ 11,2016 19:25

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կողմերի ձեռքին է, այլ ոչ թե միջազգային միջնորդների» հայտարարությունը ուղերձ էր Արեւմուտքին, Հայաստանին եւ Ադրբեջանին:

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանմամբ, Ռուսաստանը փորձում է Արեւմուտքին ցույց տալ, որ իրենք Մինսկի խմբի հետ են, ընդունում են Մինսկի խմբի մոտեցումները՝ հակամարտությունը պետք է  լուծվի կողմերի միջոցով, կողմերի հանգուցալուծմամբ. «Ուզում են հանգստացնել Արեւմուտքին, որ Ռուսաստանը սեպարատ քայլեր չի ձեռնարկում ԼՂՀ խնդրի կարգավորման ուղղությամբ: Այս հայտարարությունը հատկապես կապ ունի օրերս Թբիլիսիում Մինսկի համանախագահների՝ ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ քննարկման հետ, թերեւս սա կարեւոր է այն առումով, որ ցույց  են տալիս, որ ՌԴ-ն չի խախտում պայմանավորվածությունները»:

Ուղերձի երկրորդ հասցեատիրոջը՝ Հայաստանին, ըստ Ստյոպա Սաֆարյանի, Ռուսաստանը նույնպես փորձեց հանգստացնել. «Հայաստանում կան կասկածներ, որ ՌԴ-ն կարող է գործարքի գնալ Ադրբեջանի հետ հանուն նոր աշխարհաքաղաքական  իրավիճակների ու շահերի: ՌԴ-ն  փորձում է հանգստացնել, որ ի վնաս  Հայաստանի չի լինի եւ նաեւ արդարացում էր Բաքվի առջեւ, որ եթե Բաքուն ուզում է խնդիրը լուծվի, իսկ դրա մասին օրերս հայտարարել է Իլհամ Ալիեւը ՝ ասելով, որ ստատուս քվոն պետք է փոխվի, ապա  քաղաքական լուծումը Ռուսաստանի ձեռքում չէ, այլ Բաքվի, Երեւանի ու Ստեփանակերտի ձեռքին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031