Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանատունը արձագանքում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների դժգոհությանը

Մարտ 11,2016 19:10

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների` ԱՄՆ մուտքի արտոնագրեր տրամադրելու մասին դժգոհությանը:

«ԱՄՆ դեսպանատունը մշտապես ստանում է հարցեր ԱՄՆ կառավարության վիզային քաղաքականության վերաբերյալ: Մենք ջանում ենք կարգերը բացատրել հնարավորինս հստակ ու թափանցիկ կերպով, այդ թվում նաև այն, թե ինչպես են դրանք անդրադառնում Հայաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների վիզա ստանալու դիմումների վրա:

Այս ջանքերի շրջանակում դեսպանության անձնակազմը մի քանի հանդիպում է ունեցել Հայաստանի  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ: Վերջերս հյուպատոս Ֆրենք Տուն հանդիպում ունեցավ գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով վիզաների հետ կապված հարցերին: Մենք պատրաստ ենք շարունակել այս երկխոսությունը:

ԱՄՆ դեսպանատունը լիարժեքորեն գիտակցում է կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարևորությունը Հայաստանում և տարիներ շարունակ աջակցել է այս ոլորտի կայացմանը: Նշենք  միայն մեկ օրինակ. մենք հպարտ ենք այն ներդրմամբ, որ ունեցել ենք Հայաստանում մի շարք մասնավոր-պետական ՏՏ գործընկերություններում, մասնավորապես՝  Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնը և Նեշընըլ Ինստթրումենթսը, որոնք օգնել են Հայաստանում արագ առաջընթաց ապրող ՏՏ ոլորտին:

ԱՄՆ դեսպանատան կողմից վիզաների տրամադրման գործընթացում առանձնակի շեշտադրվում է ԱՄՆ ներգաղթային օրենսդրության ապահովումը և դրան զուգընթաց բոլոր դիմողների  գերազանց սպասարկումը: Աշխարհով մեկ ԱՄՆ հյուպատոսական պաշտոնյաների որոշումները վիզաների տրամադրման վերաբերյալ հիմնվում են ամերիկյան այդ օրենքների ու գործող կանոնակարգերի վրա և արտացոլում են օրինական ուղևորությունները դյուրացնելու և դրան զուգընթաց՝ ԱՄՆ-ում աշխատողներին ու ԱՄՆ սահմանները պաշտպանելու  մեր նպատակը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031