Լրահոս
Օրվա լրահոսը

«Web Ծիրան»-ի ֆիլմերն առցանց դիտել է 14.000 մարդ

Մարտ 11,2016 17:54

«Loft» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում այսօր ամփոփվեց «Web Ծիրան» 5-րդ համահայկական առցանց կինոփառատոնը, որի կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը և Webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը:

«Փառատոնը կարող էր ավելի շատ առաջ գնալ, ֆիլմերի պակաս եմ զգում: Այն շատ ավելի կարեւոր հարթակ է, որտեղ կարելի է առանց վախենալու ուժերը փորձել եւ չանհանգստանալ, որ ժյուրիները կարող են չնկատել ֆիլմերը»,-ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը:

FILE7947 FILE7943 FILE7959

«Web Ծիրան»-ի ժյուրին, որի կազմում են կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը, կինոլրագրող Ռուզան Բագրատունին, լրագրող Գոհար Հակոբյանը, արդյունքներն ամփոփել է մարտի 3-ին՝ webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության Youtube-ի պաշտոնական ալիքում տեղադրված 24 ֆիլմերը մեկ ամսվա ընթացքում դիտելուց հետո: Գլխավոր մրցանակակիրներն են Լուսինե Պապոյանը՝ «Ռադիոլա» և Գարիկ Ավագյանը՝ «Ես լսեցի մի անուշ ձայն…» ֆիլմերով: Նրանք պարգևատրվեցին 200.000-ական դրամով: Մրցանակները հանձնեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

FILE7955

«Եթե փառատոնի ֆիլմերը դիտել է 14.000 մարդ, չափազանց կարեւորում եմ այն: Դա հավասարազոր է մի քանի տասնյակ լեփ լեցուն դահլիճների հանդիսատեսի թվին: Դա ինձ համար ամենաուրախալի փաստն է»,-նկատեց Webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը:

Հավելենք, որ «Համակրանք» խրախուսական մրցանակը շնորհվեց Արման Այվազյանին` «Քառուղի» ֆիլմի համար, որը դիտել է 3018 օգտատեր:

 

 

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031