Լրահոս
Օրվա լրահոսը

Նարիշկին. «Ներկայումս հիմնական սպառնալիքը գալիս է Մերձավոր Արեւելքից» (Տեսանյութ)

Մարտ 11,2016 17:32

Ազգային ժողովում մարտի 11-ին գումարվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ)  խորհրդի արտագնա նիստը:

Նիստի ավարտից հետո ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը անդրադարձավ ահաբեկչության դեմ պայքարին. «Ներկայումս հիմնական սպառնալիքը գալիս է Մերձավոր Արեւելքից, ահաբեկչական խմբավորումներից, որոնք գործում են Սիրիայի տարածքում եւ ընդհանրապես աշխարհի այդ մեծ եւ պայթյունավտանգ տարածքում: Այն ձեւավորվել է Իսլամական պետություն անունով, ոչնչացնում է մարդկանց, ոչնչացնում է համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտները, փորձում է թաքնվել իսլամի անվան տակ, սակայն իսլամի հետ որեւէ առնչություն չունի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031