Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է «Փոքր կենտրոնն առանձնացնել որպես ազգային կարեւորություն ունեցող հատուկ տարածք

Մարտ 11,2016 17:30

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկել է «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Փաթեթի հիմնական նպատակն է իրավական հենքի ստեղծման միջոցով նախանշել մայրաքաղաքի զարգացման ընթացքում Երեւանի փոքր կենտրոնի բարձրարժեք ճարտարապետական կերպարի միասնականության, կառուցապատման, գեղագիտական միջավայրի կատարելագործման, առողջ եւ գրավիչ կենսամիջավայրի ձեւավորման ապահովումը:

Նարեկ Սարգսյանի խոսքով՝ օրենքների նախագծերով մասնավորապես առաջարկվում է «Փոքր կենտրոնի» եւ դրա անմիջական ազդեցության գոտու սահմաններում ընդգրկված տարածքն առանձնացնել որպես ազգային կարեւորություն ունեցող հատուկ եւ լրացուցիչ պայմաններով կառուցապատվող տարածք, որի սահմանագծերը հաստատելու է կառավարությունը:

Քաղաքաշինության նախարարի դիտարկմամբ՝ փաթեթով ակնկալվում է քաղաքի ճարտարապետական կերպարի միասնականության եւ գեղագիտական բարձր որակի ապահովումը:

Նարեկ Սարգսյանը մանրամասն անդրադարձել է նաեւ փաթեթով կարգավորվող «Փոքր կենտրոնի» կառուցապատման պայմանների իրավական կարգավորմանը, կառուցապատման ենթագոտիներին, ճարտարապետաշինարարական նախագծերին, կառուցապատման խտության կարգավորմանը եւ այլ հարցերի:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի միայն Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում, քանի որ, ըստ հանձնաժողովի անդամների, փաթեթում կան խնդրահարույց դրույթներ, որոնք անհրաժեշտ է մեկ անգամ եւս քննարկել:

 

ԱԺ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031