Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցը հանիրավի մեղադրվել է հանցագործության կատարման մեջ

Մարտ 11,2016 17:13

Քաղաքացի Վարդան Դ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության Թումանյանի քննչական բաժնի պետը, տեղեկանալով, որ իր ծանոթ Կ. Դ.-ն ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար ենթարկվել է քրեական պատասխանատվության, իսկ քրեական գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իրեն առաջարկել է տալ 6 հազ. ԱՄՆ դոլար՝ խոստանալով օգնել ծանոթին 2 տարի ժամկետով պայմանական ազատազրկման դատապարտվելու հարցում: Ինքը 6 հազ. ԱՄՆ դոլարը տվել է հիշյալ քննչական բաժնի պետին, սակայն վերջինս չի կատարել խոստումը և յուրացրել է գումարը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

Կատարված նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Վարդան Դ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես՝ պարզվել է, որ Վարդան Դ.-ն իր ծանոթին պայմանական ազատազրկման դատապարտելու հարցում օգնելու համար ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության Թումանյանի քննչական բաժնի պետին գումար չի տվել: Ավելին` Վարդան Դ.-ն ծանոթին իրավաբանական օգնություն ցույց տալու համար փաստաբան վարձելու նպատակով հիշյալ գումարը տվել է այլ անձի:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության Թումանյանի քննչական բաժնի պետի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Միաժամանակ հաշվի առնելով, որ քաղաքացի Վարդան Դ.-ի արարքում առերևույթ կան սուտ մատնություն կատարելու հանցակազմի հատկանիշներ, ուստի հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031