Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Ռիգայում այսօր ավարտվող Եվրոպայի առաջնությունում այդպես էլ մեդալ չնվաճեց:
Եզրափակիչ օրը 70 կգ քաշային կարգում մրցագորգ մտավ Դավիթ Սաֆարյանը: Ու չնայած նա էլ իր թիմակիցների պես մեդալ նվաճել չկարողացավ, սակայն վատ տպավորություն չթողեց: Երկու գոտեմարտում վստահ հաղթանակներ տոնելուց հետո, քառորդ եզրափակչում Սաֆարյանը տանուլ տվեց Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Հաջիեւին: Այնուհետեւ, Հաջիեւը մտավ եզրափակիչ, որտեղ երեկոյան պայքարելու է չեմպիոնի կոչման համար: Իսկ հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտում ուժերը չափեց ռուսաստանցի Զաուրբեկ Սիդակովի հետ: Գոտեմարտն ավարտվեց մրցակցի հաղթանակով՝ 9-4, սակայն Դավիթ Սաֆարյանը պայքարեց մինչեւ վերջին վայրկյանը ու արժանացավ հանդիսականի համակրանքին:
Վաղը մրցագորգը տրամադրվելու է հունահռոմեական ոճի ըմբիշներին, որոնցից մեր սպասելիքները մեծ են:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մրցելույթների ամփոփումը կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ