ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Ռոստելեկոմ» ընկերությունը Հայաստանում առաջարկում են իրենց հաճախորդներին հեռահաղորդակցային օպերատորի ծառայությունների դիմաց վճարումների ևս մեկ միջոց, դրանով իսկ պարզեցնելով ամենամսյա փոխանցումների գործընթացը:
Այսուհետ Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության ծառայությունների (IP հեռախոսակապ, Ինտերնետ և Սմարթ հեռուստատեսության) դիմաց վճարելու համար կարելի է օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի 156 բանկոմատներից, որոնք տեղադրված են Հայաստանի ողջ տարածքում (հասցեները նշված են Բանկի կայքէջում.
Բացի այդ, ֆիզիկական և իրավաբանական անձանցից վճարումներն ընդունվում են Բանկի բոլոր 67 մասնաճյուղերի դրամարկղերում, ինչպես նաև 24/7 ռեժիմում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղադրված TelCell վճարային տերմինալների միջոցով:
«Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց կարելի է վճարել նաև, օգտվելով ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ինտերնետ բանկինգ» ծառայությունից, որը հասանելի է շուրջօրյա` երկրագնդի ցանկացած կետից: Օպերատորի ծառայությունների դիմաց վճարման ևս մեկ տարբերակ է բանկային կամ քարտային հաշվից պարբերական վճարումների հանձնարարականի հայտի ձևակերպումը Բանկում:
Կարդացեք նաև
Առավել մանրամասն Հայաստանում «Ռոստելեկոմի» վճարումների հնարավորությունների մասին կարող եք տեղեկանալ պաշտոնական կայքից հետևյալ հղումով։