Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ընտրական նոր օրենսգրքի, առաջիկա ընտրությունների ու ներքաղաքական իրավիճակի մասին:
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ քաղաքական դաշտն այս պահին նախընտրական փուլում է: «Սկսած սահմանադրական հանրաքվեից ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստումը մեկնարկել է: Դրա վառ ապացույցն է ՀՀԿ-ՀՅԴ հուշագիրը, իսկ ընդդիմության շրջանում նոր քաղաքական ուժերի ձեւավորումը»,-նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանում սկսվել է նաեւ պրոռուսական երկրորդ բեւեռի ձեւավորումը: Քաղտեխնոլոգը հնարավոր է համարում այս առումով Արա Աբրահամյանի եւ Արթուր Բաղդասարյանի համագործակցությունը:
Տիգրան Քոչարյանը, սակայն, կարծում է, որ Արա Աբրահամյանը դեռ չի կողմնորոշվել, թե որ կուսակցության հետ է դաշինք կազմելու.
«Ո’չ Հայաստանից են դաբռո տվել, ո’չ էլ Ռուսաստանից, այդ իսկ պատճառով նա պարբերաբար թայմ աութ է վերցնում, որպեսզի հասկանա, թե ինչ անի»,-ասաց Քոչարյանը՝ նշելով, որ պետք չէ նաեւ բացառել Աբրահամյանի համագործակցությունը ԲՀԿ-ի հետ:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ