Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեներալ Մանվելի ասած՝ չագուչն էլ է ձեր ձեռքին, մեխն էլ». Սաքունցը մեջբերեց «ՀՀԿ-ի դասականին»

Մարտ 11,2016 16:09

«Բավականին դժվար է էմոցիաները զսպել այս իրավիճակում, բայց միաժամանակ համարում եմ, որ այս իրավիճակում էմոցիաները վատ ընկեր են: Բայց ուզում եմ մեջբերել ՀՀԿ-ի դասականին, որ չագուչն էլ ա ձեր ձեռքը, մեխն էլ է ձեր ձեռքը՝ ոնց ուզեք՝ կխփեք: Այս գործընթացը ընտրական օրենսգրքի ձեւավորման, տեղի է ունենում այս պայմաններում: Ընտրատեղամասում ընտրակեղծիքների դեմն առնողները դիտորդներն են եւ լրագրողները,  հանձնաժողովի նախագահը, վստահված անձինք չենք տեսել, որ կանխեն, բարձրաձայնեն խախտումներ»,- այսօր Ընտրական նոր օրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Ըստ նրա, երբ իշխանությունն ասում է՝ առաջարկներ ներկայացրեք, ինքնին հարց է առաջանում, իսկ ովքե՞ր են որոշողները. «Ասացիք մենք կորոշենք: Մենքը ովքե՞ր են»:

Արթուր Սաքունցը դժգոհեց, որ չի առաջարկվում մի տարբերակ, որ քաղաքացին իրեն խաբված չզգա. «Գեներալ Մանվելի ասած՝ չագուչն էլ է ձեր ձեռքին, մեխն էլ, իրենք են անելու, ո՞վ է անելու: Դուք ձեր թիմի մեջ խնդիր ունեք, մեր վրա եք դնում լուծումը»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ հենց Սաքունցի շատ առաջարկներ ընդունել են: Ինչ վերաբերում է դիտորդների թվի սահմանափակման հետ կապված դժգոհությանը, Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, թե ինչ էր կատարվում տարիներ առաջ՝ ունեինք բազմաթիվ ոչ տառաճանաչ դիտորդներ:

Նա առաջարկեց, որ միասին լուծումներ գտնեն ցանկացած խնդրի հետ կապված, որովհետեւ, եթե կորցնեն, կորցնելու են միասին, երկուսն էլ, կապ չունի՝ իշխանություն են, թե ընդդիմություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031