Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյանը նախագահի՝ ԵՊՀ խորհրդի նախագահ լինելու մեջ վատ բան չի տեսնում

Մարտ 11,2016 15:24

Պատասխանելով լրագրողների հարցին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵՊՀ խորհրդի նախագահ լինելու վերաբերյալ, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ դրանում որեւէ վատ բան չկա:

Նախարարի խոսքով, եթե գոյություն ունի ազգային համալսարան, ապա ընդունված է, որ առաջին դեմքն է լինում բուհի խորհրդի նախագահը, այդպես է ամբողջ աշխարհում:

«Օրինակ` թագուհին կարող է լինել իր երկրի որեւէ համալսարանի խորհրդի նախագահ, այդպես շեշտվում է բուհի պետական արժեք լինելը, մնացած լուծումը տեսնում ենք Բարձրագույն կրթության օրենքի մեջ փոփոխություն անելով: Ամեն դեպքում՝ չենք կարող գնալ հարցի վոլյունտարիստական լուծման ճանապարհով, ու ասել, թե ոչ մի կուսակցական գործիչ նման իրավունք չունի»,- համոզված է նախարարը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031