Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը՝ Լոմոնոսովի անվան համալսարանին կից ավագ դպրոցի մասին. «Այնպես կանենք, որ Լեզվի մասին օրենքը պահպանվի» (Տեսանյութ)

Մարտ 11,2016 15:12

Aravot.am-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց Լոմոնոսովի անվան համալսարանի հայկական մասնաճյուղին կից ավագ դպրոցով, արդյոք այն 9 օտարալեզու դպրոցներից մե՞կն է: Նախարարն ասաց, որ տեղյակ չէ եւ անպայման հարցին հետամուտ կլինի:

Նաեւ հավելեց, որ ընդհանրապես դրական է գնահատում ավագ դպրոցների՝ համալսարաններին փոխանցելը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այդ դպրոցներն ավելի լավ վիճակում են:

Ինչ վերաբերում է կոնկրետ Լոմոնոսովի համալսարանին կից ավագ դպրոցին, նախարարը շեշտեց. «Բնականաբար, այնպես կանենք, որ ազգային հատվածը եւ Լեզվի մասին օրենքը պահպանվի»:

Aravot.am-ը հետաքրքրվեց նաեւ, թե ինչո՞ւ նախկինում ավագ դպրոցի խնդիրներից չէր խոսում՝ լինելով կրթության համակարգի ներկայացուցիչ՝ դասախոս եւ այդ մասին սկսել է բարձրաձայնել միայն ԿԳ նախարար դառնալուց հետո:

Նախարարը նշեց, որ այո՝ եղել է համալսարանի դասախոս, բայց իսկապես կրթության մասին որեւէ հրապարակային ելույթ չի ունեցել. «Պիտի լինի համապատասխան լծակ, որ կարողանաս այդ իմաստով զբաղվել: Ունենք ծանոթների, բարեկամների երեխաներ, որոնք հաճախելով ավագ դպրոց, որոշակի բավարարվածություն չեն ստանում: Առաջիկայում նախատեսված են այցելություններ՝ ավագ դպրոցներ, ամեն շաբաթ նախարարը պետք է առանց զգուշացման գնա որեւէ ավագ դպրոց, որպեսզի հասկանանք որոնք են տեղում պրոբլեմները, ընդ որում՝ դա անելու ենք ոչ թե պատժելու իմաստով, այլ խնդիրներին ծանոթանալու: Սկզբում այցելությունները կանենք առանց մամուլի, հետո դրանք կդառնան ձեւաչափ»:

Ուսխորհուրդների մասին նախարարի տեսակետը՝ տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031