Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովի ելույթը ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստում

Մարտ 11,2016 14:33

Երեւան, 11 մարտ: «Հարգելի գործընկերներ, 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը եւ ՀՀ Նախագահի կողմից ներկայացվեցին Հայաստանի հիմնական առաջնայնությունները, որոնց մեջ որպես առաջնային ուղղություններ նշվել են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչեւ 2025 թվականը եւ դրա ընդունումը 2016 թվականին, ինչպես նաեւ արտաքին սպառնալիքներին միասնաբար դիմակայելու եւ տարբեր միջազգային հարթակներում փոխգործակցության անհրաժեշտությունը:

Մեծապես կարեւորում եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունները եւ դրանց խորհրդարանական պատվիրակությունները միջազգային հարթակներում մշտապես դրսեւորեն հավասարակշռված դիրքորոշում եւ հանդես չգան այնպիսի հայտարարություններով, որոնք չեն բխում ոչ միայն ՀԱՊԿ անդամ առանձին պետությունների, այլեւ ՀԱՊԿ ընդհանուր շահերից:

Ցավոք, երբեմն բախվում ենք դեպքերի, երբ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ միջազգային հարթակներում ոչ միայն չեն պաշտպանում իրենց դաշնակիցներին, այլեւ հաճախ հանդես են գալիս այնպիսի դիրքորոշմամբ, որը հակասում է ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը: Սա անթույլատրելի է, եւ մենք պետք է անենք հնարավորը՝ նման բացասական երեւույթներն ապագայում բացառելու համար:

Կցանկանայի անդրադառնալ նաեւ ահաբեկչության, ռասիզմի եւ այլատյացության դրսեւորումներին: Կարծում եմ` սա մարտահրավեր է ուղղված ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլեւ ողջ մարդկությանը: Կոչ եմ անում մեր վճռական,ոչե-ն ասել նմանատիպ բացասական երեւույթներին առանց բացառության: Թույլ տվեք նշել, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախորդ նիստից հետո առայսօր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին մնում է մտահոգիչ: Մենք մշտապես հանդես ենք եկել եւ շարունակում ենք հանդես գալ բոլոր հիմնախնդիրների, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով` երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Ռազմական հռետորաբանությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը պետք է ոչ միայն անթույլատրելի լինեն, այլեւ դատապարտվեն բոլորիս կողմից: Մեր կազմակերպության համար կենսական նշանակություն ունի իրերն իրենց անուններով կոչելը: Միայն այդ դեպքում մեզ կհաջողվի կանխել նման սպառնալիքների կրկնությունը»:

 

 

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031