Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գեներալ Մանվելին ես մարզային հեղինակություն չեմ համարում, ազգային հերոս համաձայն եմ». Դավիթ Հարությունյան

Մարտ 11,2016 14:21

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօր Ընտրական օրենսգրքի շուրջ կազմակերպված հանրային քննարկման ժամանակ առաջարկեց. «Տարածքային ցուցակները ինձ համոզիչ չեն թվում: Կարելի էր ընդհանուր մի համամասնական ցուցակում պարտադիր լինեին տոկոսներ ըստ բնակչության թվի՝ տարբեր մարզերից: Որովհետեւ ի վերջո ԱԺ-ն քաղաքական մարմին է, տեղերից մարդիկ կարող էին այդ ձեւով լինել: Մատից փուշ հանելու տերմինն է ընդունված ասել, մատից փուշ հանողները տեղական ինքնակառավարման մարմիններն են, իսկ նա քաղաքական ուժ է: Այս տարբերակում մարզերից ամենավատ իմաստով հեղինակություն ունեցողների ուղղորդումն է լինելու»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ Իշխանյանի առաջարկը հարցի լուծում չէ. «Մարզի բնակիչ լինելը, հաշվառված լինելը ոչինչ չի տալիս: Տալիս է, երբ մարզի բնակիչն ընտրություն է կատարում ինքնուրույն, երբ համարում է, որ այսինչ մարդը կարող է լավ բարձրացնել իր ձայնը խորհրդարանում: Միշտ կարելի է ենթադրել՝ բա որ մարզային մի հեղինակություն… Հավատացեք ինձ, չկա մարզային հեղինակություն, եթե կա՝ ցույց տվեք, որովհետեւ ես ծանոթ չեմ որեւէ մարզային հեղինակության»:

Ավետիք Իշխանյանը բարձրաձայնեց. «Գեներալ Մանվելը»: Դավիթ Հարությունյանն էլ պատասխանեց. «Գեներալ Մանվելը ես չեմ կարծում համարվում է մարզային հեղինակություն: Ազգային հերոս համաձայն եմ, բայց ոչ մարզային հեղինակություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031