Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ ԽՎ գործունեությանը, խոսել բազմակողմ համագործակցության մասին, անդրադարձել ՀԱՊԿ շրջանակում հետագա աշխատանքներին եւ վերահաստատել համատեղ աշխատանքի կարեւորությունը:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ գործընկերների հետ լուրջ փոխգործակցության? ի շահ մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, մեր պետությունների պաշտպանունակության մակարդակի հետագա բարձրացման, ինչպես նաեւ՝ նոր մարտահրավերների եւ սպառնալիքների հակազդեցության ոլորտում ՀԱՊԿ ներուժի ամրապնդման:
ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ բարձր է գնահատել Էդուարդ Շարմազանովի ներդրումը ՀԱՊԿ ԽՎ աշխատանքներում: Նա վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի բարձր մակարդակով:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ