Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արա Գյուլեր. Ես լրագրող եմ, լուսանկարիչ չեմ. «Անադոլու»

Մարտ 11,2016 14:11

Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասի մշակույթի կենտրոններից մեկում բացվել է հանրահայտ լուսանկարիչ, հայազգի Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված թուրք հայտնի գրող Յաշար Քեմալին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաև լրատվական գործակալության լրագրողը, որը կարճ զրույց է ունեցել հայազգի լուսանկարչի հետ։ Հայազգի հանրահայտ Գյուլերը խոսել է լուսանկարչի և լրագրողի տարբերությունների մասին. «Ես լրագրող եմ, լուսանկարիչ չեմ։ Լուսանկարչի ու լրագրողի միջև տարբերությունը հետևյալն է՝ լրագրողը որսում է ակնթարթն ու փախչում, իսկ լուսանկարիչը գնում է տեղի ունեցածի հետքերով և փորձում է արձանագրել իրադարձությունը։ Անհրաժեշտ է հասկանալ այս տարբերությունը։ Լուսանկարիչը կոճակ սեղմող չէ, գործ անող է։ Ես էլ ամեն ինչին մոտենում եմ լրագրության տեսանկյունից և մինչև այս տարիքս աշխատել եմ այդ սկզբունքով։ Այսինքն՝ ինձ նման երկարակյաց լրագրող չկա»։

«Անադոլուի» տեղեկացմամբ՝ Գյուլերի՝ 44 նկարից բաղկացած ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև 2016թ. մարտի 31-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031