Մարտի 10-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, ով հրաժարվում է իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգչի հետ և մեկ ավտոսանդուղք:
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ 1958 թ. ծնված Հ. Պ.-ին իջեցրել են ցած, իսկ հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻՆ