Մայամիում (նահանգ Ֆլորիդա) տեղի ունեցած հերթական բանավեճի ընթացքում ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Մարկո Ռուբիոն իրենց կարծիքն են արտահայտել իսլամի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է BBC լրատվական կայքը։
Մարկո Ռուբիոն փորձել է քննադատել Թրամփի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող դիրքորոշումն ու թեմային վերաբերվող՝ Թրամփի հռետորաբանությունը։ Խոսելով իսլամի մասին Թրամփն ասել է. «Ես կարծում եմ իսլամն ատում է մեզ։ Դա զարհուրելի ատելություն է»։
Հանրապետական կուսակցության անդամ, ԱՄՆ նախագահի թեկնածու Մարկո Ռուբիոն, որը հասարակությանը հաճախ ներկայանում է «գործիր, կամ մեռիր» (do-or-die) սկզբունքով նշել է, որ իսլամը որոշակի խնդիրներ ունի՝ կապված ռադիկալիզմի հետ, բայց միևնույն ժամանակ շատ մուսուլմաններ հպարտ են ամերիկացիներով։
Տեղեկացնենք, որ իսլամին և մուսուլմաններին վերաբերվող պատկերացումները խիստ տարբերվում են Հանրապետական կուսակցության անդամ նախագահի թեկնածուների առաջ քաշած դիրքորոշումներում։ Մասնավորապես, Թրամփի կարծիքով՝ անհրաժեշտ է ոչնչացնել մուսուլման ահաբեկիչների ընտանիքներին։ Թրամփի այս պնդմանը կտրականապես դեմ են Հանրապետական կուսակցության անդամ նախագահի մյուս թեկնածուները։
Կարդացեք նաև
Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, մեծահարուստ Դոնալդ Թրամփն իր կարծիքն է հայտնել նաև Պուտինի մասին. «Պուտինն ավելի ուժեղ առաջնորդ է, քան մեր նախագահ Բարաք Օբաման և դա փաստ է, բայց դա չի նշանակում, որ ես աջակցում եմ նրան»։