Լատվիայի մայրաքաղաքում այսօր ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը՝ 2013 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, իր համար նոր քաշային կարգում (70 կգ) 7-0 «չոր» հաշվով պարտության մատնեց գերմանացի Լենարդ Վիսկելին ու մտավ 1/8 եզրափակիչ: Նրա երկրորդ մրցակիցը Ռիգայում մրցագորգի տերերից Ալանս Ամիրովսն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ