Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքական գաստարբայտերների խավը. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 11,2016 12:26

Ընդհանրապես, 1998թ. իշխանափոխությունից հետո Հայաստանի քաղաքական դաշտում մի երեւույթ առաջացավ, որը տարիների ընթացքում գնալով խորացավ։ Խոսքը քաղաքական գաստարբայտերների մասին է։ Սա քաղաքական դաշտում գործող անձանց մի խավ է, որն իսկապես քաղաքական դաշտը որպես խոպան է ընկալում։ Խոպանչին ինչպե՞ս է անում. մի տարի գնում է Օմսկ, հաջորդ սեզոնին կարող է լինել Սարատովում, երրորդ տարին նա արդեն Չիտայում է։ Վախտը գիտի, նայած, թե որտեղ գործ կա, որտեղից կարելի է փող «կպցնել»։

Մեր քաղաքական գաստարբայտերները նույն տրամաբանությամբ են գործում։ Նրանց համար կարեւորը «կպցնելն» է։ Մի տարի կարող են խոպան գնալ ՕԵԿ, հաջորդ տարի՝ «Արդարության» դաշինք, հետո՝ ՀԱԿ, հետո՝ ԲՀԿ։ Ընդ որում, օրինակ, գնացին ՕԵԿ՝ դառնում են ամենաթունդ օեկականները, գնացին ԲՀԿ՝ Ծառուկյանի հասցեին բան ասողին պատրաստ են հում-հում ուտել։ Բայց հենց նավի վրա ապրող առնետների պես գզում են, որ հերթական խոպանի գործը արդեն այնքան էլ շահույթ չի բերում՝ անմիջապես «թռնում» են։ Եվ իհարկե, թռնելուց էլ պիտի ինչ-որ հիմնավորում բերեն, երբեմն այնպիսի անհեթեթ պատճառաբանություններ են ներկայացնում։ Բա, չե՞ք ասիլ, հիասթափվել են կուսակցության ղեկավարի դիրքորոշումից։ Կամ էլ՝ կուսակցությունը շեղվել է իր հիմնական գծից, կամ էլ՝ երկիրը օրհասական վիճակում է, պետք է համախմբվել պետության ղեկավարի շուրջ, ընդդիմության ժամանակը չէ։

Վահան Բաբայանը, օրինակ, քաղաքական գաստարբայտերի դասական նմուշ է։ Մեր վերջին 15-16 տարվա քաղաքական դաշտի որակի վառ ինդիկատորը։ Դաշտ, որտեղ գնահատվում են ոչ թե մարդու համոզմունքները, սկզբունքները, սկզբունքայնությունը, հավատարմությունը, պարկեշտությունը, անկեղծությունը, այլ ճիշտ հակառակ որակները։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031