Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը մերժեց «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանի կալանքը որպես խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը: Դատարանն այս որոշման առնչությամբ որեւէ հիմնավորում չներկայացրեց:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել է Նոր տարվա գիշերը եւ երկու ամսով կալանավորվել է: Նա մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործածելու մեջ:
Aravot.am-ի հետ զրույցում «Նոր Հայաստանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը, մեկնաբանելով դատարանի որոշումն, ասաց որ այս դեպքն իրավական բացատրություն ու տրամաբանություն չունի. «Քաղաքական որոշում է կայացվում եւ դատարանը ոչ մի իրավասություն չունի: Բաղրամյան 26-ի հրահանգներով են շարժվում: Ասել են, որ պետք է պահել, ուրեմն պետք է պահել: Որտեղի՞ց ներկայացնեն հիմնավորում: Չկա հիմնավորում: Եթե ասեն էլ, մի անհեթեթ բան պետք է ասեն»:
Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ մարտի 16-ին Վերաքննիչ բողոքի քննությունն է լինելու. «Վերաքննիչի փուլը դրանից հետո ավարտվում է եւ Վճռաբեկն է լինելու, այնուհետեւ Եվրոդատարան կդիմի պաշտպանը»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ