Լրահոս
Օրվա լրահոսը

Ռայմոնդ Պաուլս. «Եթե դու տնտեսապես թույլ ես, մարդիկ արտագաղթում են». «Ժողովուրդ»

Մարտ 11,2016 11:52

«Ժողովուրդ» օրաթերթին տված բացառիկ հարցազրույցում խորհրդային էստրադայի լեգենդ, հանրահայտ կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսն անդրադարձել է «Նոր ալիք» երաժշտական մրցույթը Սոչի տեղափոխելու որոշմանը, վերհիշել, թե ինչպես էր Յուրմալայի հանրահայտ դահլիճում պատանեկան տարիներին լսում հայկական ջազ երաժշտության եւ պատմել, թե ինչով է հիմա զբաղվում։

– Մաեստրո՛, Ձեր երաժշտությունը շատ սիրված է Հայաստանում։ Երեւանում կայացած Ձեր վերջին համերգը հիշարժան էր, հնարավո՞ր է՝ առաջիկայում Ձեր արվեստի հայ երկրպագուներին ուրախացնեք եւս մեկ երեւանյան համերգով։

– Գիտեք, այսօր հեշտ չէ համերգներ կազմակերպելը։ Ինչպես միշտ, ես փորձում եմ ինքս ինչ-որ բաներ անել, բայց, դե, կոմերցիայի մասին պետք չէ մոռանալ։ Թեեւ ես չեմ կարող զբաղվել նման հարցերով ինքս հանդիսատես չեմ հավաքի, հասկանում եք… Այդ իսկ պատճառով ես փորձում եմ շատ տանը մնալ։ Չնայած առաջիկայում Մոսկվայում՝ «Կրոկուս սիթի»-ում, պլանավորվում է հավաքել նախկին սովետական աստղերին՝ սկսած Պուգաչովայից, Լեոնտեւից եւ այլն, եւ այլն, տեսնենք։

– Մեր զրույցի սկզբում Դուք ասացիք, որ մարդիկ հեռանում են, որ աշխատանք չկա։ Հայաստանում եւս այդ խնդիրն արդիական է, շատ են արտագաղթողները, ինչպես եւ Լատվիայից։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում միգրացիային Լատվիայից եւ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է անհրաժեշտ դրա դադարեցման համար։

– Այդ թեման շատ բարդ է։ Այդ ամենը շատ գեղեցիկ է՝ Եվրամիություն, ՆԱՏՕ, սակայն Լատվիայի կենսամակարդակը խիստ տարբերվում է, օրինակ, Գերմանիայի կենսամակարդակից։ Եվ տրամաբանական է, որ մարդիկ արտագաղթում են, քանի որ եթե այստեղ ստանում են 450 եվրո աշխատավարձ, ապա Գերմանիայում կարող են ստանալ 2-3 հազար։ Գերմանիան տնտեսապես հարուստ երկիր է, սոցնպաստները բարձր են, իսկ մենք ինչ ունենք՝ ոչինչ։ Ո՛չ գազ, ո՛չ նավթ։

Եվ եթե դու տնտեսապես թույլ ես, մարդիկ արտագաղթում են։ Անցած տարիներին պաշտոնական թվերով 300.000 հոգի հեռացել է, դա մեծ թիվ է։ Պետք է ռեալ մտածել՝ ինչն է մեզ ձեռնտու, ինչը՝ ոչ։ Մենք, ինչպես եւ Հայաստանը, պետք է սեփական եկամուտներն ունենանք, իսկ մենք արտադրություն չունենք։

Զրուցեց Ա. ՍԱՀԱԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031