Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու չպետք է ծալել քվեաթերթիկը, նոր դնել ծրարի մեջ. Քննարկում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ

Մարտ 11,2016 11:46

Այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ արդարադատության նախարարության կազմակերպած հանրային քննարկման ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ եթե էլեկտրոնային գրանցման ժամանակ վառվեց կանաչ լույս՝ առանց լուսանկարի, ինչպե՞ս կռահել՝ այդ անձն է, թե՞ ոչ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ վստահված անձինք, դիտորդները պետք է կարողանան վերահսկել. «Եթե լուսանկարը չի լինում, սա նշանակում է հատուկ ուշադրություն: Հնարավոր է ID քարտի տվյալները սարքը չկարդա: Էկրանի վրա բացականչական նշան կա, որ հատուկ ուշադրություն»:

Ըստ Նաիրա Զոհրաբյան, այնքան տեխնիկական բարդություններ կան նախագծում. «Նշում եք, որ քվեաթերթիկը չպետք է ծալի: Հիմա ասենք մի գյուղում ինչ-որ մի տատիկ շփոթվել ու ծալել է, հիմա ի՞նչ, դա համարվելու է անվավե՞ր, թե՞ ոչ: Այսինքն, տեխնիկական բազմաթիվ խառնաշփոթ կա: Ընտրացուցակների գաղտնիության հետ կապված ճիշտ է, Վենետիկի հանձնաժողովի տեսակետը գիտենք, բայց եթե բողոքարկվելու դեպքում կարող են բոլորը ստանալ ցուցակը, այդ դեպքում չի՞ խախտվում գաղտնիությունը: Չկա՞ կոնֆլիկտ: Ինչու չգնալ կարճ ճանապարհով, բարդացնել մեր կյանքը»:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դակելը, քվեաթերթիկը չծալելը նպատակ է հետապնդում. «Ամեն ինչ իր գինն ունի, ծալվածի դեպքում մենք պետք է պատրաստ լինենք ընդունել, որ քվեաթերթիկը անվավեր է համարվում: Եթե ծալվեց՝ դակվածքը կարող է լինել հենց քվեարկության դաշտի վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031