Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը հորդորեց այլեւս ռեյտինգային ցուցակ չասել, իրենց առաջարկածը ռեյտինգային չէ

Մարտ 11,2016 11:40

Այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ արդարադատության նախարարության կազմակերպած հանրային քննարկման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Ասենք, ընտրողը չի ցանկանում ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակից օգտվել որեւէ մեկին նշել, բայց համամասնական ցուցակին կողմ է, ընտրում է ԲՀԿ-ին, ռեյտինգայինում չի տեսնում իր համար ընկալելի կերպար: Հիմա նրա քվեաթերթիկը համարվում է անվավե՞ր, եթե չի նշում ռեյտինգայինում»:

Դավիթ Հարությունյանը նախ հորդորեց այլեւս ռեյտինգային տերմինը չօգտագործել, իրենց առաջարկածը ռեյտինգային չէ. «Մեկը սխալմամբ օգտագործել է, որից հետո այդ սխալ հասկացությունը տարածում է գտել: Ռեյտինգայինի պարագայում ընտրում են ռեյտինգով, այսինքն՝ առաջին տեղում նախընտրում եմ այս թեկնածուին, երկրորդ տեղում՝ այս: Սա է ռեյտինգայինը, իսկ այն համակարգը, որը ձեզ առաջարկվել է, կոչվում է համամասնական ընտրություն՝ բաց ցուցակներով: Եթե ընտրողը խաչ է քաշել թեկնածուների վրա, բայց համամասնականին քվեարկել է, բնականաբար, որեւէ թեկնածուի օգտին ձայն չի հաշվվելու, բայց այդ քվեաթերթիկը պատշաճ քվեաթերթիկ է՝ կուսակցության օգտին»:

Նաիրա Զոհրաբյանի համար նաեւ անհասկանալի էր՝ ամեն ընտրատարածքում մի ռեյտինգային ցուցակ, ինչո՞ւ չի կարող մի անձը ներկայացվել մի քանի ընտրատարածքների ռեյտինգային ցուցակում. «Օրինակ, ես կուզենայի բոլոր 13 ընտրատարածքներում էլ ռեյտինգայինով անպայման դնել, ես դնելու եմ: Ինչո՞ւ երկու տեղ հնարավորություն չպետք է ունենա թեկնածուները դնել ռեյտինգայինով իրենց թեկնածությունը»:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ համամասնական ցուցակի եռյակում կարող է լինել թեկնածուն:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031