Երեկ՝ Պուտին-Սարգսյանի հանդիպումից ժամեր առաջ, ՀՀ կառավարության նիստի ընթացքում պարզ դարձավ, որ ռուսական կողմի հետ գազի գնի նվազեցման շուրջ տարվող բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել, եւ առաջիկայում գազի գինը չի էժանանա։ Իսկ սպասելիքներն էլ, որ այդ հարցը կքննարկվի Պուտին-Սարգսյան մակարդակով, եւ հնարավոր է՝ դրանից հետո դրական լուծում տրվի, կարծես թե եւս չարդարացան։ Համենայն դեպս, երեկ հրապարակված պաշտոնական հաղորդագրություններում գազի գնի մասին որեւէ հիշատակում չկար։
Իսկ թե որն էր երեկվա քննարկման հիմնական թեման, թերեւս դժվար չէ պատկերացնել՝ հաշվի առնելով ռուս-ադրբեջանական վերջին օրերի զարգացումները՝ սկսած ՀՀ-ին 200 միլիոն դոլարի զենք տրամադրելու կապակցությամբ բողոքի նոտայից, ավարտած իր իսկ գնած զենքի համար վճարելուց խուսափող Ադրբեջանի հետ ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի՝ Բաքվում տարած «բացատրական աշխատանքով»։
Ըստ ամենայնի, նաեւ կարիք կար Մոսկվայի հետ քննարկել մոտ առաջիկայում՝ մարտի 31-ին ԱՄՆ-ում միջուկային անվտանգության 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր եռակողմ հանդիպման հարցը, իսկ գուցե եւ ստանալ Պուտինի «դաբրոն» ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հովանու ներքո եռակողմ՝ Ալիեւ-Սարգսյան-Օբամա հանդիպման անցկացման համար։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում