Լրահոս
Օրվա լրահոսը

«էդ ո՞վ է որոշելու, որ ԶԼՄ-ն իրավունք ունի լինելու, մյուսը՝ ոչ, կամ հացի հե՞րթ է, ի՞նչ է». Նաիրա Զոհրաբյանը՝ Դավիթ Հարությունյանին

Մարտ 11,2016 11:33

«ԶԼՄ-ների եւ վստահված անձանց 8 հոգի ներկայությունը ընտրատեղամասում էդ ո՞վ է որոշելու, էդ հանձնաժողովի նախագահը Դունյա Միյատովի՞չն է լինելու, որ ինքը պիտի որոշի՝ այս լրատվամիջոցն իրավունք ունի լինելու, մյուսը՝ ոչ: Կամ ի՞նչ է նշանակում հերթականությամբ մտնել, հացի հե՞րթ է, ի՞նչ է, ով առաջինը եկավ գրանցվեց, ուրեմն նա էլ ունենալու է առավելություն: Սա կատեգորիկ անընդունելի դրույթ է՝ ԶԼՄ-ների դեմ, որեւէ հանձնաժողովի նախագահ չի կարող որոշել առաջնահերթությունները»,- այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ արդարադատության նախարարության կազմակերպած հանրային քննարկման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին այս հարցն ուղղեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Մենք դեմ ենք եղել, որ թեկնածուներն ունենան իրենց վստահված անձինք, կողմ ենք եղել, որ կուսակցություններն ունենան, բայց, ցավոք, լիբերալության պատճառով բազում թեկնածուներ իրենց ներկայացուցիչներին ուղարկում են ընտրատեղամաս՝ դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների կարգավիճակով: Բացում ես մի էլեկտրոնային ԶԼՄ, բաժանում ես լրագրողի վկայականները եւ ընտրատեղամասերում ունենում ենք շատ ավելի շատ մարդ, քան թույլատրելի է ընտրական գործընթացի համար»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ պատրաստ են քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ: Կան երկրներ, որտեղ ընտրությունները լուսաբանելու համար լրագրողները պետք է հավատարմագրվեն եւ կարողանան ապացուցել, որ իսկապես նյութեր են հրապարակում, իսկապես լրագրողներ են:

«Սա քաղաքական կոնսենսուսի խնդիր է: Պետք է գտնենք եղանակ, որ թույլ չտանք մեծ բազմություն եւ չխոչընդոտենք ԶԼՄ-ներին»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031