Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Խրամչիխինը հայկական կողմի արձագանքը «շատ նյարդային» է գնահատում. «Հայկական ժամանակ»

Մարտ 11,2016 11:11

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի՝ «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» վերլուծական թերթում նախօրեին հրապարակած Հայաստանի Զինված ուժերի ներուժի վերաբերյալ «Ֆորպոստը՝ հարցերով» սկանդալային հոդվածը փոթորիկ է առաջացրել հայկական քաղաքական եւ մեդիա դաշտում։

Ալեքսանդր Խրամչիխինը հայկական կողմի արձագանքը յուր աշխատանքի եւ անձի նկատմամբ «շատ նյարդային» գնահատեց։ «Չեմ հասկանում նման նյարդային գնահատականների եւ արձագանքի պատճառը։ «Ռազմարդյունաբերական սուրհանդակն» անցյալ տարեվերջից հոդվածաշար է հրապարակում հետխորհրդային շրջանի երկրների զինված ուժերի վերաբերյալ։ Մեկ շաբաթից նման մի հոդված էլ կտպագրվի Ադրբեջանի զինված ուժերի մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ հրապարակած տվյալներում ոչ մի գաղտնիք չկա։

Փորձագետը, որը, ի դեպ, մասնագիտությամբ ֆիզիկոս է ու բանակում էլ չի ծառայել, վստահեցրեց, որ հոդվածը օգտագործել է միայն բաց աղբյուրներ։ «Այստեղ ոչ մի կրիմինալ չկա։ Ի՞նչ գաղտնի տվյալների մասին է խոսքը, երբ Ադրբեջանն ու Հայաստանը Սովորական սպառազինությունների մասին պայմանագրով ամեն տարի ներկայացնում են ՁՈւ-երի մասին տվյալներ։ Ավելին՝ կարծում եմ, նրանք միմյանց հետ ևս փոխանակվում են այդ տվյալներով»,- հավելեց նա։

Հետաքրքրական է, որ «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» թերթի հիմնադիրն է 1990 թվականին Բաքվից Մոսկվա տեղափոխված ազգությամբ ադրբեջանցի Իգոր Աշուրբեյլին։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031