Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մինչեւ 2008-ը տրված անձնագրերի թվային բազա չունենք». Դավիթ Հարությունյանը՝ էլեկտրոնային գրանցման թույլ կողմի մասին

Մարտ 11,2016 11:09

Այսօր արդարադատության նախարարությունը Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկում էր կազմակերպել:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ ուզում են այս օրենսգիրքը ընդունել օր առաջ, բայց՝ առանց շտապելու. «Եթե պատշաճ ձեւով իրականացվի էլեկտրոնային գրանցումը, դա կարող է էական կանխարգելող գործիք դառնալ կրկնաքվեարկությունների առումով»:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ ՀՀ-ում 110 անձ կա, որոնց անուն-ազգանունները, ծննդյան թիվը կրկնվում է, նույնն է, իսկ դա նշանակում է, որ այն մտահոգությունը, թե ՀՀ-ում նույն անձը քվեարկում է տարբեր տեղամասերում, իրականում չկա»:

Բայց Դավիթ Հարությունյանը նշեց այդ համակարգի թույլ կողմի, խնդիրների մասին. «Այդ սարքերը հաճախ ունենում են առանձնացվող մի մաս, որը կարող են հանել եւ ավտոմատ ամբողջ ինֆորմացիան հաղորդի կենտրոն: Բայց թույլ կետն է այն, որ այդ ցանկում չեն ներառվում զինծառայողները, ձերբակալված անձանց ցանկը, այն անձինք, որոնք ժամանակավոր վկայականով են եւ այլն: Դրանք պոտենցիալ խախտումների համար հիմք կարող են լինել: Դրա համար էլեկտրոնային համակարգով գրանցված անձանց թիվը պետք է առանձին ներկայացվի, մյուս դեպքերը՝ առանձին հաշվետվությամբ: Քանի մարդ է քվեարկել բուժհաստատություններում, քանի մարդ է քվեարկել տեղեկանքի հիման վրա եւ այլն: Նախորդ երեք ընտրություններից գիտենք, որ ստացիոնար բուժհաստատություններում ընտրողների թիվը մոտ 1500 է, 9-րդ ձեւ ստացողների թիվը՝ 146: Եթե հանկարծ պարզվեց, որ կտրուկ բոլորը սկսեցին կորցնել իրենց անձնագրերը, իսկ մենք ունեցել ենք նման ընտրություններ, որի ժամանակ 9-րդ ձեւ ստացողների թիվը հասնում էր հազարների, հիմա այդ թվերը շատ փոքր թվեր են»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ մեր հին անձնագրերը, որոնք տրված են եղել մինչեւ 2008-ը, այդ անձնագրերի թվային բազա մենք չունենք: Լավագույն ցանկության դեպքում էլ որակյալ տվյալների բազա չենք կարող ստանալ. «Պահման կանոններն են արխիվում եղել անհեթեթ: Ունենք դեպք, որ արխիվում ջուր է լցվել թղթերի վրա, հին սոսնձած նկարները պոկվել են: Հնարավոր չի անգամ պարզել, թե որ լուսանկարը որ քարտի վրայից է պոկվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031