Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը՝ մեծամասնության եւ փոքրամասնության բոնուսների մասին

Մարտ 11,2016 10:56

«Ընտրության արդյունքում եթե որեւէ կուսակցություն չի ստացել 53 մանդատ, ժամանակ է տրվում, որ ձեւավորվեն կոալիցիաներ: Պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուին եւ կոալիցիայի մեջ մտնող կուսակցություններն ունենան 50+1 տոկոս քվե: Եթե դա չեն ապահովում, անցկացվում է երկրորդ փուլ: Ընդ որում, ԸՕ-ով նախատեսել ենք, որ երկրորդ փուլում կարող են ձեւավորվել նոր դաշինքներ: Երկրորդ փուլի արդյունքներով որեւէ կուսակցություն պիտի ստանա մանդատների 50+1 տոկոս քվե, որը բոնուսային տարբերակով կստացվի 54: Խոսքը միայն մեծամասնությանը տրամադրվող բոնուսների մասին չէ: Եթե որեւէ կուսակցություն, դաշինք կամ կոալիցիան կազմող կուսակցությունները կունենան ձայների 2/3-ը, ապա փոքրամասնության բոնուսն է գործելու, նրանց ձայները կավելացվեն, կդառնան 1/3: Այսինքն, եւ մեծամասնության, եւ փոքրամասնության համար նախատեսված են բոնուսներ»,- այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկման ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախագծում տեղ գտած փոփոխությունները ներկայացրեց մասնակիցներին:

Ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակելու ընդդիմության պահանջի հետ կապված՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ եւ դիտորդները, վստահված անձինք իրավունք ունեն ծանոթանալ այդ ցուցակներին:

Ինչպես բացատրեց նախարարը, որպեսզի ԱԺ-ում կոալիցիաները չլինեն շատ խայտաբղետ եւ քաղաքական համակարգում եւս կայունություն լինի, 3 կուսակցությունների արգելապատնեշ կա: Եթե այդ երեք կուսակցություններն ունեն 53 մանդատ, այդ դեպքում կարող ենք ասել, որ ԱԺ է ձեւավորվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031