Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը մեսիջ է ուղարկում Ադրբեջանին, ասելով, որ Ադրբեջան, նայիր՝ ինչ զինատեսակներ եմ տալիս Հայաստանին». «Հրապարակ»

Մարտ 11,2016 10:51

«Ռազմաարդյունաբերական սուրհանդակ»-ում լույս տեսած ռուս փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հոդվածը, շատերի գնահատմամբ, դավաճանական քայլ է Ռուսաստանի կողմից, քանի որ հոդվածում տեղ են գտել ինֆորմացիաներ, որոնք ռազմական գաղտնիք են համարվում։

Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ Ռուսաստանից հենց այնպես ոչ մի ինֆորմացիայի արտահոսք չի լինում։ «Մինչ այդ հոդվածի հրապարակումը «Риа Новости»–ն Հայաստանի եւ Ռուսաստանի վերջին պայմանագրերի, երկու միլիոն դոլարանոց վարկի հետ կապված նյութ հրապարակեց, չէ՞, թե ինչ է վաճառել Հայաստանին, այդ շրջանակներում ինչ տեսակի զինատեսակներ Հայաստանը կստանա։ Երբ որ մենք խոսում ենք Ալեքսանդր Խրամչիխինի մասին, առաջինը չպետք է չմոռանանք, որ նա փորձագետ է եւ ֆորմալ անկախ փորձագետ է, ունի ինֆորմացիա՝ ասում է, ես դա դավաճանություն չեմ համարում։ Կարող է դա սխալ քայլ էր, դա ուրիշ բան, բայց մինչ այդ էլ «Риа Новости»-ն հրապարակեց մեր պայմանագրի տվյալները, իսկ այդ լրատվամիջոցը, ի վերջո, Ռուսաստանի պաշտոնական կայքն է։ Դա նշանակում է, Ռուսաստանը մեսիջ է ուղարկում Ադրբեջանին, ասելով, որ Ադրբեջան, նայիր՝ ինչ զինատեսակներ եմ տալիս Հայաստանին, այդ զինատեսակները ոչ մի բանով չեն տարբերվում այն զինատեսակներից, որը ես ձեզ տվեցի այն 2-3 միլիարդանոց պայմանագրի ժամանակ։ Գլխավոր մեսիջը դա էր, որ զինատեսակները նույնն են»,- ասում է Ստեփան Գրիգորյանն ու միաժամանակ նշում, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը կարող է օգտվել այն տեղեկատվությունից, որը տեղ է գտել հոդվածում։

«Ակնհայտ է, որ ինչ-որ չափով կօգնի Ադրբեջանին, չեմ կարծում, որ ադրբեջանցիներն ինչ-որ ինֆորմացիա չունեն, բայց, այնուամենայնիվ, այսպես բազմակողմանի բացումը, այո, դա տալիս է ադրբեջանցիներին լրացուցիչ ինֆորմացիա։ Ես կասկած չունեմ, այդ ուղղությամբ նրանք աշխատում են, ինչպես մերոնք են աշխատում, պարզ է, որ պետք է այդ հետազոտություններն անցկացնեն համապատասխան ինստիտուտները Հայաստանի եւ Ադրբեջանի, բայց դա կարող է լինել լրացուցիչ ինֆորմացիա, որոնք մեզ համար վտանգավոր են»։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031