Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն այսօր ավարտվում է, բայց Հայաստանի ըմբիշները դեռ մեդալ չեն նվաճել:
Երեկ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը (նկարում) այդպիսի շանս ուներ, սակայն 3-րդ տեղի համար գոտեմարտում 0-7 հաշվով պարտվեց աշխարհի կրկնակի չեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիեւին:
Այսօր մրցագորգ է մտնելու մեր վերջին ներկայացուցիչը՝ աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, որը Ռիգայում հանդես է գալու մեկ աստիճան բարձր՝ 70 կգ, քաշային կարգում: Դավիթը մեկնարկելու է որակավորման փուլից եւ առաջին գոտեմարտում ուժերը չափելու է գերմանացի Լենարդ Վիսկելի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armnoc.am-ի