Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը մեկնարկում է հավակնորդների մրցաշարում

Մարտ 11,2016 10:36

Այսօր Մոսկվայի կենտրոնական հեռագրատանը կմեկնարկի շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարը:

Նախորդ օրը ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Պաշկովի Տանը» ընդունելություն էր կազմակերպվել՝ նվիրված մրցաշարի մեկնարկին: Ընդունելությունը փակ է եղել մամուլի ներկայացուցիչների համար: Հայտնի էր միայն, որ հանդիսավոր ընդունելությանը ներկա էին լինելու հատուկ հյուրեր, որոնց մեջ պատվավոր հյուրի կարգավիճակ ունի ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրանք խաղալու էին բլից շախմատ, լսելու էին դաշնամուրային երաժշտություն, դիտելու էին «Մոսկվայի Բալետի» ելույթը: Այսօր կայանալիք առաջին տուրի զույգերն են. Սերգեյ Կարյակինն ու Պյոտր Սվիդլերը (երկուսն էլ՝ Ռուսաստան), Հիկարու Նակամուրան ու Ֆաբիանո Կարուանան (երկուսն էլ՝ ԱՄՆ), Անիշ Գիրին (Հոլանդիա) ու Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) ու Վեսելին Տոպալովը (Բուլղարիա):
Ութ մասնակիցները կմրցեն երկու շրջանով, որի հաղթողը 2016 թվականի նոյեմբերի 11-ից 30-ը Նյու-Յորքում շախմատային թագի համար կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Միավորների հավասարության դեպքում հաշվի են առնվում հետեւյալ լրացուցիչ գործակիցները: 1. Միմյանց միջեւ հանդիպումները: 2. Հաղթանակների քանակը: 3. Զեննենբորն-բերգերի գործակիցը: 4. Եթե բոլոր ցուցանիշերը հավասար լինեն, մարտի 29-ին կացկացվի թայ-բրեք:

 

«Առավոտ» օրաթերթ
11.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031