Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի աննախադեպ ձևակերպումը Սարգսյանի հետ հանդիպմանը. «Ժամանակ»

Մարտ 11,2016 10:31

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը: Հանդիպման մասին տեղեկությունները բավականին սուղ են և բավարարվում են ընդհանուր ձևակերպումներով: Այս հանգամանքը մի կողմից լավ է՝ որ հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումը անցնում է առանց տհաճ անակնկալների, առանց Հայաստանի համար անսպասելի հայտարարությունների, մյուս կողմից, իհարկե, այս ընդհանուր ձևակերպումների ներքո միգուցե քողարկվում են հանդիպման ընթացքում շոշափված մի շարք հարցեր, որոնք վերաբերում են առաջին հերթին անվտանգության թեմատիկային՝ ղարաբաղյան խնդրի և ռուս-թուրքական լարվածության կոնտեքստում: Այս առումով, իհարկե, ամենայն հավանականությամբ Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման ձայնն ավելի ուշ կգա:

Սրան զուգահեռ՝ կարծեք թե ակնհայտ է, որ Սարգսյանի մոսկովյան այցի ընթացքում լուծում չի ստացել Հայաստան մատակարարվող բնական գազի գինն էժանացնելու մասին հայկական կողմի խնդրանքը: Դրա մասին է վկայում նախօրեին կառավարության կայացրած որոշումը, որով Ռուսաստանի մի քանի ամիս առաջ նվազեցրած գինը կպահպանվի 165 դոլարի սահմանում՝ 1000 խմ դիմաց, մինչ հայ-ռուսական բանակցությունների ավարտը: Չի բացառվում, որ ռուսական կողմն այս կապակցությամբ դնում է պայմաններ, ըստ որում՝ միգուցե ոչ տնտեսական, այլ քաղաքական և անվտանգային բնույթի, որոնք Երևանի համար ընդունելի չեն, և այդ իսկ պատճառով չկա համաձայնություն գազի հարցում:

Ընդհանրապես, Պուտին-Սարգսյան հանդիպման երևի թե ուշագրավ առանձնահատկությունը Պուտինի արած հայտարարությունն է այն մասին, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են «ռազմավարական» ընթացքով, թեև «կան օբյեկտիվ խնդիրներ»: Այսինքն՝ հատկանշական է, որ հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումների համար արվում է, ըստ էության, նախադեպ չունեցող ձևակերպում: Համենայնդեպս, դժվար է հիշել, որ երբևէ այդ հանդիպումներում խոսվի, որ կան խնդիրներ, և այն էլ՝ այդ մասին բարձրաձայնի ռուսական կողմը:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Мери says:

    Правду в глаза смотреть не хотите?! Привыкли к лести! А с правдой сталкуться придётся!

  2. Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ says:

    Մերի, Ձեր մեկնաբանությունը վիրավորանքներ է պարունակում, իսկ դա հակասում է մեր վարքականոնին, փորձեք ձեր մտքերն ավելի կոռեկտ ձեւակերպել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031