Կառավարությունը երեկ «դաբրո» տվեց ոստիկանության մի խիստ կոմերցիոն գաղափարի։ Այն է՝ մեքենաների համարանիշներում նոր տառեր ավելացնել՝ «G» եւ «X»։ Մինչ այս օգտագործվում էին միայն «A», «C», «D», «F», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V» եւ «Z» տառերը:
Վրաստանի ավտովարողները հանգիստ կարող են համարանիշի տառերից իրենց անունը հավաքել։ Այնտեղ համարանիշը երկու տառ, երեք թիվ, եւս երկու տառ է պարունակում։ Ասենք՝ Գիվի անունով մեկը կարող է GI 144 VI համարով մեքենա ունենալ։ Մերոնք այս «կայֆերից» զրկված են։ Մեզ մոտ թվերին են զոռ տվել, իսկ տառերն ընդամենը երկուսն են։ Լավագույն դեպքում կարող են անվան եւ ազգանվան երկու տառը դնել համարի մեջ կամ, ասենք, ոչ թե իրենց, այլ սիրուհիների։
Բայց վերադառնանք ոստիկանապետի եւ նրա թիմի մտահղացմանը։ Այժմ նա իր համակարգը նոր միլիոններով սնելու հնարավորություն է ստացել, քանի որ «G»-ն ու «X»-ը նորանոր «gold»-երի հնարավորություն են ստեղծում։ Սա հատկապես մեծ նվեր է լինելու Lexus GX եւ Mercedes GL վարողների համար, որոնք, անկասկած, շռայլորեն վարձահատույց կլինեն իրենց մակնիշներին համապատասխան կոմբինացիաներով համարանիշներ ունենալու համար։ Mercedes GL վարողները հենց այս տառերը կգնեն, իսկ Lexus GX-ի սիրահարները՝ «ջիիքսոտ» համարներ «supergold» վիճակում կհայտնվեն, քանի որ շատերի համար մեքենայի համարանիշն ուղղակի թվերի եւ տառերի համադրություն չէ, այլ հոգեվիճակ է։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում