Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը այսօր Մոսկվայում մեկնարկող հավակնորդների մրցաշարից առաջ VG հեռուստաալիքին տված մեկնաբանությունում իր կարծիքն է հայտնել, թե ութ մասնակիցներից ո՞վ կարող է հաղթել հավակնորդների մրցաշարում: «Նակամուրա՞ն: Ոչ: չեմ կարծում: Ենթադրում եմ՝ կհաղթի հետեւյալ եռյակից մեկը. Կաուանա, Արոնյան, Կարյակին: Իհարկե, սա ընդամենը ենթադրություն է, բայց եթե ես խաղադրույք կատարեի, գումար գտնեի այդ երեքից մեկի վրա», – ասել է նորվեգացին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ