Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պիտակներն ու «ֆոբիաները»

Մարտ 11,2016 10:00

Այս օրերին ամենատարածված պիտակը, որը կրկնվում է լրատվամիջոցներում եւ համացանցում, «ռուսաֆոբն» է («ռուսատյացը»), որի տակ, հավանաբար, հասկանում են ատելությունը ռուս ժողովրդի եւ Ռուսաստան պետության հանդեպ: Զավեշտալի է, որ այդ պիտակը երբեմն կպցնում են նաեւ ինձ:

Մարդիկ, որոնք (կներեք անհամեստությանս համար) ինձնից վատ են ռուսերեն գրում եւ խոսում, ինձնից քիչ են կարդացել ռուս գրողների ստեղծագործությունները, կասկած են հայտնում, որ ես ինչ-որ բացասական զգացմունքներ ունեմ այդ հրաշալի երկրի եւ ժողովրդի հանդեպ: Այո, ինձ դուր չի գալիս այն ռեժիմը, որն այս պահին գոյություն ունի Ռուսաստանում. դա կլիներ բացառապես ռուսաստանցիների գործը, եթե այդ ռեժիմով պայմանավորված չլիներ մեր` հայաստանյան ռեժիմը, որն ինձ նույնպես դուր չի գալիս: Կարելի՞ է արդյոք դրանից եզրակացնել, որ ես նաեւ հայատյաց եմ: Համակարգը, որը մենք (այո, մե՛նք) ստեղծել ենք, ռուսաստանյան համակարգի արտապատկերն է, իսկ վերջինիս արմատները տասնամյակներ գոյություն ունեցող համակարգի մեջ են, որի գլխավոր ճարտարապետն, ի դեպ, ազգությամբ ռուս չէր:

Ռուսաստանը պետք է լինի մեր թիվ 1 գործընկերը: Բայց՝ իսկապես գործընկերը, ոչ թե տիրակալը: Հասկանալու համար, թե ինչով են տարբերվում գործընկերների հարաբերությունները վասալ-սուզերեն հարաբերություններից, կարելի է մի քանի «մտովի փորձարկում» անցկացնել: Դուք պատկերացրեք, որ հայաստանցի լրագրողի են (Աստված մի արասցե) սպանում Ռուսաստանում: Ի՞նչ է, մեր ԱԱԾ-ն պետք է փախցնի ենթադրյալ մարդասպաններին, բերի նրանց Երեւան եւ դատի այստե՞ղ: Պատկերացրեք, որ հայ լրագրողն է կիսատ-պռատ հոդված գրում ռուսական բանակի սպառազինությունների մասին, որտեղ կան ռազմական գաղտնիք պարունակող տարրեր: Դա ռուսաստանցիներին դուր կգա՞ր: Եվ եթե դուր չգար, արդյո՞ք դա կնշանակեր, որ այդ ռուսաստանցիները հայատյաց են: Պատկերացրեք, որ հայ զինծառայողը Ռուսաստանում ռուս ընտանիք է սպանում, եւ այդ զինծառայողին չեն հանձնում ՌԴ իրավապահներին, դա մեր բարեկամ ազգի մոտ ցասում չէ՞ր առաջացնի: Դրա համար էլ ասվում է՝ վարվիր քո եղբոր (թեկուզ կրտսեր եղբոր) հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ նա վարվեր քեզ հետ:
Իհարկե, Հայաստանում կան տարբեր «ֆոբիաներով» տառապող մարդիկ: Այդ ֆոբիաները կարող են ուղղված լինել ազգերի, կրոնների, սեռական փոքրամասնությունների, քաղաքական եւ հասարակական հայացքների դեմ: Այդ դժբախտ «տառապյալներին» հեշտ է ճանաչել իրենց առաջին իսկ արտասանած կամ գրած բառից: Հենց այդպիսի մարդիկ էլ սովորաբար պիտակներ են կպցնում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (27)

Պատասխանել

  1. henri says:

    Յարգելի Պ. Արամ Ա.
    Ես պարզապէս հիացած եմ ձեր համեստութեան և համբերութեան վրայ որ ամէն օր ինքզինքնիդ կը պարտադրէք պատասխանելու նման անկապ ամբաստանութիւններու երկրի մը մէջ ուր օրէ օր աւելի կը շեշտուի հոգեկան խանգարումներէ տառապողներու աճող թիւը;Կը ջանամ կարելիութեանս սահմաններոուն մէջ հետեւիլ ձեր գրութիւններուն,ողջամիտ վերլուծութիւններուն /մամուլով – TV ով;
    չեմ ափսոսար անցուցած ժամերուս համար,քանի հեռուէն կը ստանամ իսկական պատկերը երկրի կացութեան ;Ցաւօք ձեր մակարդակով լրագրողները մատի վրայ կը հաշուին ;լաւ է որ կան;
    Ինչու ծածկեմ արդար մտավախութիւնս – Կրնայ պատահիլ որ օր մը սահմանափակեն ձեր արտայայտուելու ազատութիւնը որ յաճախ անհամաձայն է պաշտօնական տեսակէտներուն?

  2. Կարո Մելիքյան says:

    Արջի կողքին պառկելուց,միշտ վտանգված էս նրա շուռումուռ գալուց, գուցե ընդհանրապես պետք չէ այդքան քիփությունը…

  3. brinjao says:

    Այո, ինձ դուր չի գալիս այն ռեժիմը, որն այս պահին գոյություն ունի Ռուսաստանում. դա կլիներ բացառապես ռուսաստանցիների գործը, եթե այդ ռեժիմով պայմանավորված չլիներ մեր` հայաստանյան ռեժիմը, որն ինձ նույնպես դուր չի գալիս:

    «Հայաստանեան ռեժիմի» աւելի նուրբ արդարացում դժուար է գտնել: Պարզւում է, որ լֆիկեան ու ֆլէշեան մենաշնորհները, Երեւանեան կարմիր գծերը, նոր uահմանադրութիւնն ու 8-դիտորդանի չքնաղ ընտրական օրէնսգիրքը չար Պուտինն ու արիւնարբու Ստալինն են Հայաստանին պարտադրել: Դէ, խեղճ վերջի բոլշեւիկն ի՞նչ անի, իրէն նոյնպէս Հայաստանեան ռեժիմը «դուր չի գալիս»… 🙂

    • Կարինե says:

      այդ ռեժիմը՝ լիֆիկ -դոդ-ռոբիկ-սեժիկներով առկա է այն բոլոր երկրներում, որտեղ կա ռուսաստանի ազդեցությունը։ Միայն էսպիսի պերսոնաժների միջոցով կարող է ռուսաստանը իր ազդեցությունը պահպանել։ Դուք սա չեք նկատում ? Շաատ զարմանալի է։

      • brinjao says:

        Զարմանալի ոչինչ չկայ այստեղ: Ռուսաստանի նման երկրները իրենց ազդեցութիւնը պահելու/տարածելու բազում այլ միջոցներ ունեն, եւ Հայաստանը հաստատ այն երկիրը չէ, որտեղ միմիայն խամաճիկային ու խուժան վարչակարգի միջոցով է հնարաւոր այդ ազդեցութիւնը ապահովել: Եթէ նոյնիսկ ինչ որ մի հրաշքով նախագահ դառնայ մի ազնւագոյն մարդ՝ ոչ-կոմսոմոլ, անկաշառ ու գրագէտ, որի մոտ վարունգը թարս չի աճում, միեւնոյնն է՝ Ռուսաստանի ազդեցութիւնը մնալու է: Ով սա չի նկատում կամ չնկատելու է տալիս՝ դառնում է ընդամնենը գործիք՝ այլ երկրների ազդեցութիւնը տարածելու… Քիչ թե շատ նորմալ, խելքը գլխին, թէկուզ եւ փոքր պետութիւնների նպատակը պիտի լինի ոչ թէ իրական կամ երեւակայական ազդեցութիւններից դուր գալը, այլ վարւուել այնպէս, որ այդ ազդեցութիւնները ծառայեն քո շահերին կամ առնուազն քեզ վնաս չտան…

        • Կարինե says:

          ավելի ռեալ է ռուսաստանի ազդեցությունից ազատվել, քան որ ռուսաստանի ազդեցության տակ վարունգը թարս չաճի։ Սա կարող է չնկատել-չհասկանալ միայն ուսաստանի շահերը Հայաստանի շահերը վեր դնողը։ Ռուսաստանը կործանարար է բոլոր երկրների համար․ որտեղ եղել է կամ կա նրա աղդեցությունը։ Հակառակ օրինակ բերեք

          • brinjao says:

            ավելի ռեալ է ռուսաստանի ազդեցությունից ազատվել, քան որ ռուսաստանի ազդեցության տակ վարունգը թարս չաճի։

            Դուք նախ բացատրեք, թէ ինչ է նշանակում «ազդեցութիւնից ազատուել», յետոյ պարզ կը դառնայ, ինչն է իրական, ինչը՝ ոչ: Վարունգի թարս աճելը ոչ մի կապ չունի ազդեցութեան գօտիների հետ…

            Սա կարող է չնկատել-չհասկանալ միայն ուսաստանի շահերը Հայաստանի շահերը վեր դնողը։

            Չնկատել/չհասկանալ, որ ռուսատեացութիւնը (եւ այլատեացութիւնը՝ ընդհանրապէս) վնասակար է հենց Հայաստանի շահերին, կարող են միայն քաղաքականապէս տհասները…

            Ռուսաստանը կործանարար է բոլոր երկրների համար․ որտեղ եղել է կամ կա նրա աղդեցությունը։ Հակառակ օրինակ բերեք

            Օրինակ՝ Վրաստանը, որը Ռուսաստանի շնորհիւ միաւորուեց ու ձեռք բերեց այնպիսի սահմաններ, որ չէր ունեցել Դավիթ Շինարարի ու Թամարի օրից:
            Օրինակ՝ Ադրբեջանը, որը Ռուսաստանի շնորհիւ ձեռք բերեց ազգային ինքնագիտակցութիւն ու դարձաւ պետութիւն:
            Օրինակ՝ Հայաստանը, որը Ռուսաստանի շնորհիւ ազգահաւաք արեց ու հնարաւորութիւն ստացաւ Արեւելեան Հայաստանի փրկուած կտորի վրա պետութիւն կառուցել:
            Օրինակ՝ Բուլղարիան, որի անկախութիւնը հենց ռուսական սուիններով ձեռք բերուեց:
            Օրինակ՝ Լեհաստանը եւ Ուկրաինան, որոնց չափից դուրս լայն սահմանները գծել են հենց ռուսները:
            Օրինակ՝ Միջին Ասիայի պետութիւնները, որոնց հենց Ռուսաստանը ազգ/պետութիւն դարձրեց:
            Օրինակ՝ Թուրքիան, որին Լենինի Ռուսաստանը փրկեց անխուսափելի կործանումից՝ տալով զենք ու ոսկի յոյների ու հայերի դեմ կռուելու համար:

            Իհարկէ՝ միակ նպատակը այստեղ Ռուսաստանի պետական շահն է եղել. այս ամէնը չի արուել բարեգործական/ալտրուիստական նպատակներով, ոչ էլ ոմանց սիրուն աչքերից հմայլուելով: Բայց եւ անտեսել կամ ժխտել այս փաստերը՝ առնուազն տգիտութիւն կլինի:

  4. Կարինե says:

    Իսկ ես ասում եմ՝ ԵՍ ՌՈՒՍԱՖՈԲ եմ։ Եվ չեմ էլ թաքցնում։ Այդ երկիրը հրաշալի չեմ համարում ՝ անկախ որևէ բանից։ Ի սկզբանե դա մռայլ և դաժան, երկիր է արյունոտ պատմությամբ։ Եվ կուլտուրան էլ՞ որը շատ լավ գիտեմ ՝ բարի չի ՝ մռայլ է ու պեսիմիստական։ Բայց սա չի հիմնական պատճառը,որ ռուսաֆոբ եմ։ Պատճառը այն չարիքն է՝ որը ռուսաստանը հասցրել է իմ Հայրենիքին։

    • brinjao says:

      Իսկ ես ասում եմ՝ ԵՍ ՌՈՒՍԱՖՈԲ եմ։ Եվ չեմ էլ թաքցնում։

      Եւ դուք դա մեծ արժանի՞ք եք համարում: Շատ իզուր: Բոլոր տեսակի ֆոբիաները (վախերը) վնասում են նախ եւ առաջ դրանց կրողներին…

      Այդ երկիրը հրաշալի չեմ համարում ՝ անկախ որևէ բանից։

      Անկախ որեւէ բանից թոյլ տուեք ձեզ տեղեկացնել, որ հրաշալի երկրներ մեր մոլորակի վրայ չեն եղել, չկան եւ, աւա՜ղ, չեն էլ լինի…

      Ի սկզբանե դա մռայլ և դաժան, երկիր է արյունոտ պատմությամբ։

      Թոյլ տուեք շարունակել ձեզ տեղեկացնել, որ առանց հզօր կայսրութեան հնարաւոր չէ մեծ յաջողութիւնների հասնել որեւէ ասպարէզում՝ մշակութային, տնտեսական կամ քաղաքական: Ֆրանսիական, Բրիտանական, Իսպանական կայսրութիւնների պատմութիւնը պակաս դաժան ու արիւնոտ չի եղել…

      Բայց սա չի հիմնական պատճառը,որ ռուսաֆոբ եմ։ Պատճառը այն չարիքն է՝ որը ռուսաստանը հասցրել է իմ Հայրենիքին

      Իսկ ինձ թւում է՝ պատճառն այն է, որ հայ ժողովրդի պատմութիւնը դեռ չեք հասցրել լաւ ուսումնասիրել: Հակառակ դէպքում՝ աւելի մեծ յաջողութեամբ եւ բաւականութեամբ կարող էիք ձեզ հռչակել եւ թրքաֆոբ, եւ պարսկաֆոբ, եւ վրացաֆոբ, եւ յունաֆոբ, եւ արաբաֆոբ, եւ մոնղոլաֆոբ, եւ ասորաֆոբ, եւ ֆրանսաֆոբ, եւ անգլաֆոբ… Մինչդեռ նման վախերը Հայրենիքին վնաս հասցնելուց բացի ուրիշ ոչ մի իմաստ չունեն…

      • Կարինե says:

        ֆոբ -նշանակում է վախ։ Ես վախենում եմ այդ չարի կայսրությունից և դա չեմ էլ թաքցնում։ Ինչ վերաբերվում է պատմություն իմանալ-չիմանալուն՝ ես Հայաստանի պատմություն գիտեմ ոչ միայն սովետական կամ ռուսական աղբյուրներից։ Ու ձեզ էլ խորհուրդ կտամ գնալ այդ ճանապարհով մինչ վերամբարձ խորհուրդներ տալը՝ սկսեք թեկուզ սրանից https://www.epress.am/ru/2014/04/24/%D0%B4%D1%80%D1%83%D0%B3%D0%B0%D1%8F-%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D1%80%D0%B8%D1%8F-%D0%BF%D1%80%D0%B5%D0%B4%D0%B0%D1%82%D0%B5%D0%BB%D1%8C%D1%81%D1%82%D0%B2%D0%BE-%D1%80%D0%BE%D1%81%D1%81%D0%B8%D0%B8-2.html

        • brinjao says:

          Ես վախենում եմ այդ չարի կայսրությունից և դա չեմ էլ թաքցնում։

          Կարող էիք չկրկնել. ես հասկացայ, որ վախեր ունեք: Դուք ունեք վախեր եւ չեք թաքցնում: Շնորհաւորում եմ: Մի մարդ կար՝ Ռեյգան անունով, ինքն էլ չէր թաքցնում: Յետոյ միայն պարզուեց, որ իր կայսրութիւնը անհամեմատ աւելի չար բաներ է արել ու շարունակում է անել…

          Ինչ վերաբերվում է պատմություն իմանալ-չիմանալուն՝ ես Հայաստանի պատմություն գիտեմ ոչ միայն սովետական կամ ռուսական աղբյուրներից։

          Թոյլ տուեք եւս մի անգամ շնորհաւորել ձեզ: Իսկ հայկական, յունական, արաբական աղբիւրները ձեր վախերը չե՞ն աւելացնում: Հայաստանի պատմութեան ձեր իմացած տարբերակի մէջ չարի այլ կայսրութիւններ չե՞ն յիշատակւում… 🙂

          Ու ձեզ էլ խորհուրդ կտամ գնալ այդ ճանապարհով

          Շնորհակալութիւն արժեքաւոր խորհրդի համար: Ուղղակի մի քիչ ուշացել եք. յամէնայն դէպս՝ առնուազն 25 տարի հենց այդ ճանապարհի վրայ եմ… 🙂

          մինչ վերամբարձ խորհուրդներ տալը՝ սկսեք թեկուզ սրանից

          Կարող եք սկսել դրանից կամ վերջացնել դրանով: Կարող եք եւ անգիր անել զանազան վախենալի տեքստեր ու կուտակել այլեւալյ վախեր: Միայն թէ ի՞նչի համար: Ի՞նչ են ձեզ տալիս այդ վախերը…

          • Կարինե says:

            25 տարի ուսումնասիրել եք միայն սովետական և ռուսական աղբյուրներ՝ ինչը նույն բանն է։ Ես պատմաբան չեմ, բայց մինչև1812 թվականը չգիտեմ փաստ, որի համաձայն հայերը՝ հատկապես նպատակադրված կոտորվել են ինչ որ մի այլ ազգի կողմից ։ Սա շատ բան է հուշում։ Եթե գիտեք այդպիսի փաստ մինչ 1812-ը՝ պատմեք, գուցե ես չգիտեմ՝՝ իմանամ,շատ շնորհակալ կլինեմ։ Ես անտիկ աշխարհում չեմ ապրում , ոչ էլ միջնադարում, ոչ էլ անցյալ դարի սկզբին, ու հունաֆոբ կամ պարսկաֆոբ կամ թուրքաֆոբ լինեմ։ Ես հիմա եմ ապրում։։ Եվ հիմա իմ երկիրը կործանողը ռուսաստանն է ։Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին,, Իմ Հայրենիքը բարիքից բացի ոչ մի վատ բան ԱՄՆ-ից չի տեսել։ Իսկ որն է ձեր Հայրենիքը? Չնայած հռետորական հարց եմ տալիս՝ պատասխանը պարզ է։Դուք ռուսաստանի քաղաքացի եք։ Կամ,,, Գրիբոյեդովի ակումբի անդամ,,, ինչը վերջին հաշվով նույն բանն է

  5. brinjao says:

    25 տարի ուսումնասիրել եք միայն սովետական և ռուսական աղբյուրներ՝ ինչը նույն բանն է։

    Տեսնում եմ, որ ֆոբիայները կարող են բերել եւ յիշողութեան կորստի… Ի դէպ՝ սովետական և ռուսական աղբիւրները նոյն բանը չեն… 🙂

    Ես պատմաբան չեմ,բայց…

    …մեծ-մեծ վախեր ունեմ ու ցանկացած պատմաբանի կարող եմ շատ հանգիստ դասեր տալ…

    բայց մինչև1812 թվականը չգիտեմ փաստ,

    Կը ներեք, իսկ ինչու՞ հենց 1812: Այդ թուին հայոց այգիներն ի՞նչ պտուղ տուին: 🙂

    որի համաձայն հայերը՝ հատկապես նպատակադրված կոտորվել են ինչ որ մի այլ ազգի կողմից։

    Այո, իհարկէ՝ թուրքերը, արաբներն ու մոնղոլները Հայաստան էին ժամանել զուտ հումանիստական նպատակներով, նրանց կայսրութիւնները բարի էին, հայերին յատկապէս նպատակադրուած չէին կոտորում: Իսկ երբ եկան այդ դժոխքի ծնունդ ռուսները՝ սկսեցին միանգամից աջ ու ձախ կոտորել հայերին: Յատկապէս նպատակադրուած էր գործում ոմն Գրիբոյեդով. այս չարագործ ռուսը դաւադրաբար հայերով լցրեց բարի թուրքերի կողմից ամայացրած վայրերը…

    Սա շատ բան է հուշում։

    Յուշում է, իհարկէ: Օրինակ՝ երբ մարդ մի բանից անտեղեակ է լինում՝ աւելի լաւ է լռի…

    Ես անտիկ աշխարհում չեմ ապրում , ոչ էլ միջնադարում, ոչ էլ անցյալ դարի սկզբին, ու հունաֆոբ կամ պարսկաֆոբ կամ թուրքաֆոբ լինեմ։

    Կը ներեք, իսկ առանց ֆոբիայների հնարաւոր չէ՞ ապրել: Փորձեք, 21-րդ դարն է արդէն՝ միգուցէ ստացուի…

    Ես հիմա եմ ապրում։։ Եվ հիմա իմ երկիրը կործանողը ռուսաստանն է։

    Իեա՜յ, իրօ՞ք: Շատ զաւեշտալի կործանող է այդ Ռուսաստանը՝ էժան զէնքով, գազով, բանով… Կործանի, որ ի՞նչ անի: Կործանող լիներ՝ չէր ստեղծի, էլի… 🙂

    Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին,,Իմ Հայրենիքը բարիքից բացի ոչ մի վատ բան ԱՄՆ-ից չի տեսել։

    Եւ Հայրենիքը իհարկէ լիազօրել է ձեզ յայտարարել այդ մասին: Ամերիկացիները ուղղակի խենթացած են հայերի սիրուն աչքերից, որտեղ մի հայ տեսնեն՝ բաց չեն թողնում մինչեւ բերք ու բարիք չտան: Իսկ երբ իսկապէս բարիքի պահը եկել էր, թռան միանգամից, առանց խղճի խայթ իսկ զգալու: Խոստումներ, դրամահաւաքներ, յանձնաժողովներ, գնդապէտ Հասկելներ ու Հարբորդներ, եւ վերջում՝ ԱՄՆ Սենատը
    չորով մերժեց վերցնել Հայաստանի մանդատը…

    հռետորական հարց եմ տալիս՝ պատասխանը պարզ է։Դուք ռուսաստանի քաղաքացի եք։

    Պապուայ-Նոր Գուինեայի քաղաքացի եմ: Այնպէս որ կարող եք արդէն հանգիստ խղճով պապուասաֆոբ դառնալ… 🙂

    Կամ,,, Գրիբոյեդովի ակումբի անդամ,,,

    Անդամ չեմ, դատարկ դհոլների հետ էլ երբեք գործ չեմ ունեցել, բայց խորհուրդ կտամ այնուամենայնիւ կարդալ կամ վերընթերցել նրա «Խելքից պատուհասը»: Չեք փոշմանի, եւ վախերի գծով էլ միգուցէ առաջընթաց լինի…

    • Կարինե says:

      մի անգամ էլ կարդացեք ձեր իսկ գրածները (()))) Շատ հարցերի պատասխաններ հենց էնտեղ էլ կան՝ հատկապես Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի մասով։ Էն բարիքի, որ ռուսաստանը արել է նրանց համար։ Ու ինքներդ ձեզ պատասխանեք՝ ում հաշվին։ Չնայած, էտ մասով էլ ճիշտ չեք՝ դրանք դանայացիների պարգևներն են, որոնք այսօր բարդացնում եք այդ երկրների կյանքը։ Մնացածն էլ նույն մակարդակի վրա է- հիման վրա է։ Իսկ էտ կուրսը ու ռուսական զումբոյաշիկը առհասարակ ուղեղը փոխարինում են շվեցարական պանրով ու բանավեճը դարձնում անիմաստ։ Դուք դեռ ապրում եք սովետական միությունում։ Դա հատկապես զգացվում է ձեր ատելությամբ Արևմուտքի հանդեպ։ ՍՍՀՄ-ում էլ մնացեք։ Ինչ ասեմ

      • brinjao says:

        Յարգելի ռուսատեաց, ես ի սկզբանէ համոզուած էի, որ բանավէճը անիմաստ է: Ատելութիւնը հաստատ լաւ օգնական չէ. այն չի թողնում նոյնիսկ սեփական գրածը հասկանալ, էլ ուր մնաց ուրիշինը: Երբ մարդու ուղեղը մթագնած է զանազան ֆոբիայներով, երբ միակ ուղենիշը կոյր ատելութիւնն է, նա պարզապէս դադարում է ապրել իրական աշխարհում, ամեն տեղ փնտրում է դաւադրութիւններ, դանայեական պարգեւներ, Ռուսաստանի քաղաքացիներ ու սովետական միութիւններ: Ինչ ասեմ…

  6. Լավատես says:

    Պետության կենսակերպն էլ կարող է առողջ կամ հիվանդ լինել, իսկ առողջ կենսակերպն այն է, երբ ռազմավարական բնագավառներում պետությունն ինքնաբավ է։ Դա նշանակում է, որ ոչ միայն պետք է հզոր բանակ ունենալ, այլեւ որ այդ բանակի գլխավոր հրամանատարությունը նույնպես լինի պետության ձեռքում, ոչ միայն հզոր տնտեսություն, այլեւ սեփական փող տպելու գլխավոր հրամանատարությունը լինի սեփական ձեռքերում, նմանապես մշակույթն ու գիտությունը։ Իսկ մենք ի՞նչ ունենք, ունենք ամեն ինչ, բացի սեփական գլխավոր հրամանատարությունից։ Ի՞նչ է պետք անել՝ ձեւավորել ռազմավարական ինքնաբավության մշակույթը բոլոր մակարդակներում՝ սկսած հայ անհատից, ընտանիքից, գյուղից, շրջանից, քաղաքից, վերջացրած հայոց պետությամբ։ Հետո տարածել այն մեր բոլոր հարեւանների, գերհզոր պետությունների ու մնացածների մեջ։

  7. Հ.Շ. says:

    վերեւի մեկնաբանութիւններից մէջբերում՝«մինչև 1812 թվականը չգիտեմ փաստ, որի համաձայն հայերը՝ հատկապես նպատակադրված կոտորվել են ինչ որ մի այլ ազգի կողմից ։ »
    …………………………………………………………………………………………………………….
    հայերի այդ բացառիկ, հոյակա՜պ «անվտանգության» միակ պատճառը այն է եղել որ, այդ ժամանակներին, հայութիւնը, որպէս ազգ, անէացած էր (որպէս պետութիւն, 1375-էն ի վեր արդէն գոյութիւն չունէինք)

    հլու-հնազանդ, օտար կայսրութիւնների ենթա-ենթակայ, երկրորդ, երրորդ, վերջին կարգի ոչխար քաղաքացի, ստրուկ, կյավուր, եւայլն., տեւապէս գլուխը կախ եւ ծնկաչոք, տեւական ձուլման ընթացքի մէջ… այդ վիճակում, անշուշտ թէ պէտք չկար մեզ միանգամից կոտորելու. նախընտրելի էր կարելի եղածին չափ երկար ժամանակ բուրդը խուզել – ատենը մէկ, մի քանի հատ ալ մորթելով, քեֆ անելու համար -…

    յետոյ սակայն, ծայր տվեց հայութեան արդի Զարթօնքը, ապա Ազգային Ազատագրական Շարժումը, որ յանգեցաւ այն իսկ Հանրապետության գոյացման, որ այժմու Հայաստանը կը հանդիսանայ

    իսկ յիշեալ ազատագրական շարժումը եւ անոր այդ յանգումը չէին կրնար տեղի ունենալ, առանց Ռուսների զօրակցութեան, առանց անոնց՝ երբեմն կրավորական եւ անուղղակի, երբեմն գործօն եւ ուղղակի, աջակցութեան.

    մինչ, ոչ միայն մեր այդ ազգային տարրական վերելքի նոյն ժամանակամիջոցին, այլ մեր ամբողջ պատմութեան տեւողութեան, ամէն անգամ որ Արեւմուտքի գործիքը դարձանք, ամէն անգամ որ մեր յոյսը դրինք Արեւմուտքի վրայ, ամէն անգամ որ հաւատացինք Արեւմուտքի խոստումներին՝ ծանրօրէն տուժեցինք, ահաւոր ու անասելի կորուստներ կրեցինք

    ասում են՝ «Պատմութիւնը յաւերժական վերսկզբնավորութիւն է»

    Ատված տա, որ սխալ ասացուածք լինի…

  8. Հ.Շ. says:

    Իրողութիւն է որ Հայաստանի բնակչութեան մէջ կայ մի հատված որ մնայուն կերպով ռուսատեաց է, եւ արեւմտապաշտ: Անոր մաս են կազմում շատեր որոնք կամ երբեւիցէ ոտք չեն կոխած Արեւմուտք, կամ ել հազիւ մօտաւոր պտոյտ մը կատարած են թերեւս այդ կողմերը: Այդտեղ կան նաեւ ոմանք որոնք շփոթում են խորհրդային ժամանակները այժմու համաշխարհային իրականութեան հետ : Ամէն դէպքում, երեւի բոլորն ել լիովին անտեղեակ են մեր Պատմութենէն: Մի քանի հատ ել կան թերեւս, կարելի է, ո՞վ գիտէ, որոնք արտաքին ուժերի գործակալներ են (սակայն անոնք չեն, իսկապէս մտահոգիչը, անոնց վրայ ի զուր փող են մսխում օտար պետութիւնները) :

    Այն ինչ որ այդ կոյր կամ մոլորված անձիքը չեն տեսնում, ի միջի այլոց, նաեւ այն իրողութիւնն է թէ՝ Արեւմուտքի մէջ իսկ, ոչ թէ հայ, այլ արեւմտեան ծագումով իսկ մեծաթիւ մարդիկ, մեծ թիւով ժողովուրդ, յարգանքի եւ հիացմունքի միջեւ տեղավորվող կարծիք ու կեցվածք ունեն, Պուտինի նկատմամբ: Ինչո՞ւ համար: Որովհետեւ լաւապէս տեսնում են թէ ան զօրեղ, վճռակամ, աշխոյժ եւ ազդու ղեկավար է: Այսինքն, ուղղակի հակառակ տիպարն է՝ արեւմտեան երկիրների քաղաքական կարծեցեալ «ղեկավարներին»: Նաեւ, Արեւմուտքի մէջ ապրողը անշուշտ թէ նվազ հակամէտ է խաբվելու արեւմտեան պետութիւնների սուտերից, կեղծիքներից, կեղծաւորութիւնից եւ ձեւակերպութիւներից:

    Արեւմուտքի հրեշային ծոխահարսերի հմայիչ կանչը դէպի լրիվ խորտակում է տանելու որեւէ նաւ: Օրինակները ամէն կողմ են, աշխարհի տարածքին:

    Իսկ այս նիւթով, յատկապէս խոցելի եւ դիւրաբեկ է մեր Հայաստանը:

    • Կարինե says:

      էս ամենին միայն մի հարց ունեմ՝ դուք որտեղ եք ապրում՝՝ Հայաստանում , Ռուսաստանում, թե Արևմուտքու”մ։ Համոզված եմ , որ ոչ Հայաստանում, ոչ էլ Ռուսաստանում՝ հարցս հռետորական է։ Հիացմունքներ արտահայտելու ու մեզ դասեր տալու փոխարեն եկեք Հայաստանում ապրեք կամ էլ Ռուսաստանում։ Ձեր պաշտեի ռուսաստանի ստեղծած համակարգում։Այդ ժամանակ գուցե կհավատաք, որ ձեր ասածների մեջ գոնե մի անկեղծ խոսք կա, ոչ թե դատարկ ռուսա-դաշնակցական պրոպագանդա։

      • Տիգրան says:

        Կարինե ջան, լավ մարդ ես երեւում, բայց քեզ հետ համամիտ չեմ: Մարդը ձգտում է ապրելու իր ազգային պետությունում այն բանի համար, որ առավելապես պաշտպանված լինի որպես անհատ, որպես մշակույթ ստեղծող եւ կրող, որպես ինչ-որ ունեցվածքի տեր: Հիմա շատ չխորանամ: Եւ հիմա, ինչո՞ւ պիտի իմ ազգային պետությունը, ինձնից՝ ՀՀ քաղաքացուցս, փող շորթի այն բանի համար, թե ինչ ունեցվածք ունեմ ես: Այլ կերպ ասած՝ ինչո՞ւ եմ ես գույքահարկ վճարում իմ ավտոմեքենայի կամ տան համար: Ում ի՞նչ, թե իմ մեքենան քանի ձիաուժ հզորություն ունի, որ ըստ դրա էլ փող տամ: Որ ի՞նչ: Բայց արդյո՞ք Ռուսասանն է դա ստիպում ՀՀ իշխանություններին, կամ արդյո՞ք Ռուսաստանն է ստիպում որ հայերը Հայաստանում ռուսերենով Ինչ, որտեղ, երբ խաղան ռուսերենով: Ասում ես Ամերիկան պուպուշ: Միգուցե: Այդ դեպքում ինչո՞ւ ոչ մի Ամերիկա չի ասում, թե այ ՀՀ իշխանություններ, գույքահարկ ինչո՞ւ եք գանձում ձեր քաղաքացիներից, հո դուք լուծ չե՞ք ձեր իսկ քաղաքացիների գլխին: Ասածս այն է, որ մեր բարեկեցության կամ ոչ բարեկեցության պատասխանատուները մենք ենք: Իսկ թե դու Ռուսաստանը կսիրես կամ կատես, դա քո անձնական խնդիրն է, ինչ ուզում ես արա, բայց հաստատ այնպես չէ, որ ՀՀ իշխանություններն ուզեցան օդի փողը, գույքահարկը ու լիքը էս կարգի բաները վերացնեն ու Ռուսաստանն էլ ասեց չէ: Ոչ էլ ռուսներն են ասում, թե քանդեք Արամի 30-ը: Մնացած հարցերում լրիվ համամիտ եմ թե՛ Արամ Աբրահամյանի, թե՛ brinjao-ի հետ:

    • brinjao says:

      Իսկ այս նիւթով, յատկապէս խոցելի եւ դիւրաբեկ է մեր Հայաստանը:

      «Արեւմտամէտ» զոմբիներին նման մանրուքներ չեն հետաքրքրում. կարեւորը, որ Ռուսաստանին վատ լինի, «չարի կայսրութիւնը» կործանուի…

    • brinjao says:

      Իրողութիւն է որ Հայաստանի բնակչութեան մէջ կայ մի հատված որ մնայուն կերպով ռուսատեաց է, եւ արեւմտապաշտ:

      Այս իրողութիւնը աւելի ցաւալի է դառնում այն փաստից, որ ռուսատեացեան եւ արեւմտապաշտութեան ռահվիրաները գործում են վերջի բոլշեւիկի անմիջական ենթակայութեան տակ: Բայց սա դեռ ողջ իրողութիւնը չէ. վերջի բոլշեւիկը միաժամանակ խրախուսում է եւ ռուսահպատակութիւնը (Զօրի Բալայեան, Ա. Գեղամեան եւ այլք)… Սրանք նոյն մեդալի երկու կողմերն են…

      • Հ.Շ. says:

        կը կարծեմ թէ սխալ ձեւով կը մեկնաբանվի ռուսահպատակութիւն վերաբերող արտայայտութիւնները, գոնէ այն պարագաներուն երբ այդ խօսքը կ’ընեն Բալայանի նման մարդիկ.

        թոյլ տվէք ուրեմն որ տարբեր մեկնաբանութիւն (interpretation) մը առաջարկեմ.

        այդ – իրոք գայթակղեցուցիչ – խօսքը տառացի կերպով, անմիջական աստիճանի պէտք չէ հասկնալ, այլ զայն նկատել յուսահատութիւն, հիասթափութիւն, frustration, զզվանք ու պժգանք արտայայտող, ջղային խօսք մը.

        զորս կարելի է ուրեմն թարգմանել հետեւեալ կերպով՝ «դեհ լաւ, ալ կը բաւէ… քանի որ երեւի մենք հայերս բան չենք հասկնար, «մարդ չենք ըլլար»… քանի որ մեր մէջ տեւաբար պիտի ըլլան տգէտներ, մոլորեալներ, դաւաճաններ կամ պարզապէս կարգին տխմարներ, որոնք իրենց ազգի եւ հայրենիքի գերեզմանը իրենց ձեռքերով պիտի բորեն, ուրեմն լաւ է որ այլեւս դնենք այս ցաւալի վիճակին, մէկ անգամէն՝ ռուս դառնանք, վերջանա՛նք, պրծինք… վսյո՛»

        ես այս ձեւով կը հասկնամ այդ խօսքը.

        եւ նոյնանման զգացումներ շատերս կ’ունենանք, մէկ մէկ…

        յետոյ սակայն մենք մեզ կը հաւաքենք, եւ կը շարունակենք գործը

        • brinjao says:

          Համաձայն եմ՝ այդ ցաւալի առումը կայ, եւ Ձեր մեկնաբանութիւնը հասկանալի է, բայց Բալայեանի նման պրոֆեսիոնալ ռուսահպատակներին դժուար թէ վերաբերուի: Ճիշտ է՝ յետոյ գիտակցելով, որ դա ընդամէնը րոպէական թուլութիւն էր, լոկ զգացական զեղում, մենք հաւաքւում ենք եւ շարունակում գործը, իսկ ահա Բալայեանը հաւաքւում է … եւ նոր նամակ է գրում ռուսաց թագաւորին… 🙂

          • Հ.Շ. says:

            նամակը հաւանաբար աւելորդ էր, այո… սակայն պէտք է նկատի առնել մարդուն յատուկ անձնարութիւնը… նախ, միշտ մի քիչ «գիժ» եղած է Զօրի Բալայանը (բաղաքշական իմաստով եմ ասում…)… իսկ նաեւ, իր կեանքի մայրամուտին, պատահական ու անցաւոր տկարութիւնից անդին, իր մէջ հաւանաբար ծանր մտավախութիւն ալ կայ, լուրջ անձկութիւն (anxiety), որ յանկարծ չըլլայ թէ կորսնցնենք այդ ամէն ինչը որ, իր կեանքի եւ գործունէութեան ուղղակի փորձառութեամբ եւ վկայութեամբ, ձեռք բերեցին նաեւ շնորհիւ ռուսերին… ցաւալին այն է թէ այդպիսի մարդ մը իսկ, մեր ներկայ վիճակը տեսնելով, այդ աստիճան յուսահատվում եմ, «ձեռքը քաշում» է հայ ժողովուրդից… տխուր է…

          • brinjao says:

            «Նամակագրութիւնը» որոշ իմաստ ուներ Խորհրդային Միութեան պայմաններում, իսկ այժմ ինձ թւում է, որ այդ ժանրի վերակենդանացումը պէտք է բացատրել ոչ թէ պալատական նամակագրի յուսահատութիւններով ու մտավախութիւններով, այլ վերջի բոլշեւիկի «Աղդամը մեր հայրենիքը չէ» ծիրին մէջ. զիջումների գնալու համար հասարակական կարծիքը պէտք է պատրաստել…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031