Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Գյումրու Խանջյանի փողոցի վրա գտնվող «Ուրարտու» ռեստորանից 50 մետր հեռավորության վրա կրակոցներ են հնչել:
Հենց նոր ոստիկանության մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ միջադեպ է եղել գյումրեցի երկու ձեռներեցների՝ «Բյուզարդ» ռեստորանի տեր, Գյումրիում հայտնի Կռուգի Մըստի ու «Ուրարտու» ռեստորանի տեր, Գյումրու ավագանու նախկին անդամ Չուբար Զարգարյանի շրջապատի մարդկանց միջեւ:
Թե ի՞նչն է եղել պատճառը, այս մասին դեռ ոչինչ չեն ասում՝ խոստանալով պաշտոնապես մանրամասնել վաղը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Ցայգ հեռուստաընկերության