«Ես չեմ բողոքել, չեմ էլ պատրաստվում բողոքել: Ես գիտեմ՝ ովքեր են ինձ վրա հարձակվել: Նույնիսկ գիտեմ, որ այն ողորմելի պաշտոնյան, որը կազմակերպել էր դա, այսպես ասած, իշխանությունների վերին ատյանի դաբրոն չուներ: Որոշել էր «լավ» բան անել: ԱԱԾ-ն նոր պետ ունի, թող գտնեն` այդ ո՞վ էր, որ առավոտյան 10-ին եկավ ծեծեց, գնաց»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը` պատասխանելով հարցին` ինչո՞ւ ազատամարտիկների ծեծի ենթարկելու գործերով ազատամարտիկների տարբեր կազմակերպություններ այլեւս չեն բողոքում եւ չեն պահանջում բացահայտել այդ գործերը:
«Ես սիրում եմ համարժեքություն: Օրը կգա` բարին հետը: Պետությունը կարող է գտնել, բայց չգտան: Ուրախացան, որ չբողոքեցի: Այդ իմաստով ինձ համար այդ թեման փակված է»,- ասաց նա:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
10.03.2016