Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու չի կարելի սոված փորին սուրճ խմել եւ անկանոն սնվել

Մարտ 11,2016 11:30

Ձմեռվա համար պաշարված գազարը, բազուկը, կաղամբը,
խնձորը լավ կլինի օգտագործել ջերմամշակումից հետո

Ենթաստամոքսային գեղձը մեր օրգանիզմի կարեւոր օրգան է, որը կատարում է միաժամանակ 2 գործառույթ` մարսողական եւ հորմոնային։ Այս գեղձը չի կարելի հեռացնել կամ փոխարինել։ Ենթաստամոքսային գեղձը 12-մատնյա աղի է ուղարկում պանկրեատիկ հյութը, որը պարունակում է մարսողության համար անհրաժեշտ ֆերմենտներ։ Եթե այդ ֆերմենտներն անցնում են ոչ թե 12-մատնյա աղի, այլ թափանցում են արյան մեջ, ապա դրանք սկսում են «վնասել» այն օրգաններն ու հյուսվածքները, որոնք հանդիպում են իրենց ճանապարհին։ Ենթաստամոքսային գեղձի բորբոքումը`պանկրեատիտը, լինում է սուր եւ քրոնիկական։

entastamoqsayin-gexdz8-2 entastamoqsayin-gexdz8---3

Ենթաստամոքսային գեղձի առողջության համար անհրաժեշտ է պահպանել հետեւյալ կանոնները. նախ հետեւել սնվելու ռեժիմին։ Եթե մարդը սնվում է, երբ պատահի, ոչ թե սահմանված ժամին, մարսողական համակարգը լավ աշխատել չի կարող։ Անկանոն սնվելը իր հետեւից բերում է լեղածորանների դիսկինեզիա։ Կամ՝ սնվելուց խառնելով սպիտակուցները, ճարպերը, ածխաջրատները, ենթաստամոքսային գեղձի համար ստեղծում են դժվար իրավիճակ՝ ֆերմենտն արտադրելու համար, որը այս օրգանին ապահավասարակշռության վիճակին է հասցնում, եւ ի վերջո, ընդհանրապես հրաժարվում է որեւէ մարսողական ֆերմենտ արտադրել:

entastamoqsayin-gexdz8-1

Անհրաժեշտ է հիշել նաեւ, որ քաղցած վիճակում չի կարելի սուրճ խմել, քանի որ այս կերպ ենթաստամոքսային գեղձին անուղղելի վնաս է հասցվում։ Եթե չեք կարող սուրճից հրաժարվել, ապա գոնե խմեք ուտելուց հետո եւ մի փոքր շաքարով։ Իսկ լուծվող սուրճն արդեն իսկական թույն է ենթաստամոքսային գեղձի համար: Նաեւ պետք է սահմանափակել կոշտ բջջանք պարունակող մթերքի քանակը։ Օրինակ, ձմեռվա համար պաշարված գազարը, բազուկը, կաղամբը, խնձորը լավ կլինի օգտագործել ջերմամշակումից հետո: Անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ կազմակերպել բեռնաթափման օրեր:
Սուր պանկրեատիտի ժամանակ որովայնի վերին հատվածում առաջանում են ուժեղ ցավեր: Ցավը կարող է ճառագայթվել մարմնի տարբեր հատվածներ։ Հաճախ կարող է սրտխառնոց, փսխոց լինել, աղիների աշխատանքի խանգարում, թուլություն, գլխապտույտ։
Քրոնիկական պանկրեատիտի դեպքում ցավերն առաջանում կամ ուժեղանում են ուտելուց հետո։ Իսկ ուտելու ցանկության բացակայությունն արդեն սրացման նշան է։ Այս ախտանշանների դեպքում հարկ է անմիջապես դիմել բժշկի:

entastamoqsayin-gexdz8--5

Բնական միջոցներով բուժում կարող եք սկսել բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Առաջարկվում է ծորենու` բարբարիսի 100 գրամ մանրացրած արմատների վրա լցնել 0,5 լիտր օղի։ Թրմել տասը օր, քամել, խմել մեկ թեյի գդալ, օրական երեք անգամ։
Ծորենին ինքնին խթանում է լեղարտադրությունը, իջեցնում արյան բարձր ճնշումը, բարձրացնում արյան մակարդելիությունը։ Դեղաբույսը հեշտացնում է լեղու հոսքը, ստեղծում բորբոքային երեւույթները վերացնելուն նպաստող պայմաններ լեղածորաններում եւ լեղապարկում, նոսրացնում լեղու խտությունը։

Կարելի է նաեւ փորձել՝ 100-ական գրամ խատուտիկի արմատ, կատվալեզու, երիցուկ, 75-ական գրամ ոսկեհազարուկ, եգիպտացորենի մազմզուկներ: Երկու ճաշի գդալ հումքին` երկու բաժակ եռման ջուր: Թրմել թերմոսում: Խմել օրական չորս անգամ՝ 100-ական գրամ, ուտելուց մեկ ժամ առաջ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031