Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու այսպես կոչված «էլեկտրոպրիբոռնի» թաղամասում գտնվող «Ուրարտու» ռեստորանից 50 մետր հեռավորության վրա կրակոցներ են հնչել: Ըստ նախնական տեղեկատվության, հնչած կրակոցներից վիրավորներ չկան, համենայնդեպս մինչ այս պահը Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված անձ չկա, զոհեր՝ նույնպես, ոստիկանները, քննիչները շարունակում են լարված աշխատել տեղում:
Մեզ հասած տեղեկություններով, ռեստորանի մոտակայքում մի քանի անգամ օդ են կրակել, սակայն ոստիկանները տեղազննություն են կատարում՝ փորձելով գտնել հետքերը, օրինակ՝ պարկուճները:
Թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական տեղեկատվություն այս պահին ճշտել հնարավոր չէ, քանի որ Շիրակի մարզի գրեթե բոլոր իրավապահ կառույցների ներկայացուցիչները այդ տեղանքում են, շփվել չեն կարող, սակայն դեպքի վայրում աշխատող հեռուստաօպերատորներից մեկը փաստում է, որ այս տեղանքում եղել է նաեւ ավտովթար. մոտակայքում կանգեցված է «Լեքսուս» մակնիշի մեքենա:
Կարդացեք նաև
Ամենայն հավանականությամբ հենց ավտովթարն է պատճառ հանդիսացել օդ մղվող կրակոցների:
Լուսանկարները՝ Ցայգ հեռուստաընկերության
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Այ մարդ ըդիկ Չուբարենց օբյեկտն է , ուրեմն իրանց հետ կապ կունենա