Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Շատ բնական է, որ Հայաստանն աջակցում է Ասադի իշխանությանը»

Մարտ 10,2016 22:45

Քիչ առաջ Մոսկվայում ավարտվեց Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Նախագահականի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Սիրիայի հարցում Հայաստանն աջակցում է Ռուսաստանի դիրքորոշմանը։ Վլադիմիր Պուտինը, սակայն, ոչինչ չի ասել Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին։

ՀԱՊԿ-ի վերջին նիստի ընթացքում ՀՀ նախագահը դժգոհություն հայտնեց, որ այդ կառույցում Հայաստանի դաշնակիցները չեն հետաքրքրվում Ղարաբաղյան հիմնահարցով և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով։ Aravot.am-ը քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ Պուտինը չանդրադարձավ վերոնշյալ հարցերին։

«Ռուսաստանի քաղաքականությունը Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում հայտնի է։ Միջնորդ պետություն է և փորձում է

մնալ իր առաքելության շրջանակներում։ Միակողմանի աջակցության որևէ հայտարարություն այստեղ չկա»,- պատասխանեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Անդրադառնալով Մերձավոր Արևելքի զարգացումների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը՝ քաղաքագետն ասաց, որ Սիրիան այն պետությունն էր, որը դաշնակից էր մեր երկրի համար. «Ցավոք սրտի, այնտեղի զարգացումները ոչ միայն նպաստեցին Սիրիայի կորստին հայկական կողմի համար, այլ նաև լուրջ խնդիրներ առաջացրեցին հայ համայնքի համար։ Այդ տեսակետից շատ բնական և տրամաբանական է, որ պաշտոնական Երևանն այդ հակամարտության մեջ աջակցում է Ասադի իշխանությանը»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031