«The Beautified Project» ռոք խումբն առաջիկա ամիսներին կթողարկի 4-րդ ձայնասկավառակը: Սկավառակում նախատեսված երգերից մեկը՝ «Lili Flower»-ը խումբը կատարել է նախօրեին տեղի ունեցած համերգի ժամանակ: «Lili Flower»-ը կյանքի փոքր վայելքների մասին է՝ սկսած ջուր խմելուց մինչեւ այլ հաճույքներ:
«Ամիսներ է, ինչ ստուդիայում աշխատում ենք 4-րդ ձայնասկավառակի թողարկման ուղղությամբ, համերգը մեզ համար մի ընդմիջում էր, որ ստուդիայից դուրս գանք ու վերհիշենք, թե ինչի համար ենք այդ ամեն ինչն անում»,- ասաց խմբի մենակատար Անդրե Սիմոնյանը:
Իսկ նախատեսվող ձայնասկավառակն էլ Անդրե Սիմոնյանը համարում է կայացած խմբի ալբոմ. «Որովհետեւ բոլոր փուլերն անցել ենք ու հիմա ավելի շատ մեզ համար ենք ստեղծագործում ու որ կողքից դա գնահատվում է, շատ հաճելի է»:
«The Beautified Project»-ն առաջիկայում կներկայացնի վավերագրական ֆիլմ՝ «Ներդաշնակության մեղեդին»: Այն, ըստ Անդրե Սիմոնյանի, մշակույթի միջոցով երկխոսելու մասին է:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ