Լրահոս
Օրվա լրահոսը

Տագնապով սպասում են անալոգային հեռարձակման անջատմանը

Մարտ 10,2016 22:10

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը հայտարարել էր, որ մարտի 6-ին Հայաստանի 7 մարզերում, այդ թվում Տավուշում, կդադարեցվի հեռուստատեսային հաղորդումների անալոգային հեռարձակումը: Հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին Հայաստանը պետք է անցներ 2016թ. հունվարի 1-ից, սակայն թվային ընդունիչ սարքերի բաժանման պատճառով այդ գործընթացը ձգձգվեց:

ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ հեռուստատեսային հաղորդումների թվային ընդունող սարքեր անվճար տրամադրվել են միայն ընտանեկան նպաստ ստացող ու կարիքավորության համակարգում 34.6 եւ ավելի բարձր գործակից ունեցող ընտանիքներին: Այդ որոշմամբ ՝ Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյանի տարածաշրջանում անվճար դեկոդերներ ստացել են նպաստառու ընտանիքների մոտավորապես մեկ երրորդ մասը: Սահմանամերձ Տավուշում  ընտանեկան նպաստառու, սակայն կարիքավորության ոչ այնքան բարձր միավոր ունեցող եւ սոցիալապես ոչ բարվոք, սակայն նպաստ չստացող  հարյուրավոր ընտանիքներ մինչեւ հիմա չեն կարողացել գնել թվային ընդունող սարքեր:

Մարտի 6-ին Տավուշում անալոգային հաղորդումների հեռարձակումը չանջատվեց: Կարիքավոր ընտանիքներն այժմ տագնապով սպասում են անալոգային հաղորդումների հեռարձակման դադարեցմանը: Տավուշի մարզում անալոգային հաղորդումներ են հեռարձակում տեղական 2 հեռուստաընկերություններ՝ Իջեւանի «Իջեւան ստուդիան» եւ Նոյեմբերյանի «Քամուտը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031