Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակեղծարարն այսօր դատարանում զղջաց. «Նման բան էլ չի կրկնվի»

Մարտ 10,2016 22:03

2015թ. դեկտեմբերի 6-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ Տերյան փողոցի 42/1 հասցեում տեղակայված թիվ 10/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Արմեն Մարալյանն իր լիազորությունների իրականացման ընթացքում գրանցամատյանի 36-րդ էջի 1657 և 1658 հերթական համարների դիմաց գրանցված Զարուհի Մուրադյանի և վերջինիս որդու Արա Ճաղարյանի փոխարեն վերջիններիս անվան դիմաց կեղծ տվյալներ լրացնելով, այն է 1658 հերթական համարի դիմաց գոյություն չունեցող անձնագրային տվյալներ և 1657 հերթական համարի դիմաց անձնագրային տվյալներ լրացնելով և դրանց դիմաց անձամբ ստորագրելով՝ չպարզված հանգամանքներում քվեարկել է վերջիններիս փոխարեն:

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց տուգանել Մարալյանին հինգ հարյուր հազար դրամով՝ չնայած մեղադրող դատախազը միջնորդեց տուգանել վեց հարյուր հազար դրամով: Որպես վերջին խոսք Արմեն Մարալյանը խնդրեց մեղմ վերաբերվել իրեն՝ խոստանալով, որ նման բան այլեւս չի կրկնվի:

Ի դեպ, խոստովանելով իր կատարած օրինախախտությունը, Մարալյանը միջնորդեց արագացված կարգով քննել գործը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031