Քիչ առաջ Aravot.am-ին էր ահազանգել Խանջյան ու Կիրովականյան փողոցների հատման խաչմերուկով երթեւեկող վարորդներից մեկը՝ տեղեկացնելով, որ «Ուրարտու» ռեստորանից 50 մետր հեռավորության վրա կրակոցներ են հնչել:
Թե ով ում է կրակել, դեռ հայտնի չէ, ոստիկանությունում նույնպես ստուգում են կատարվածը, սակայն վարորդի փաստմամբ, Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնի ողջ անձնակազմը՝ պետի՝ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ գտնվում են այնտեղ, փակել են փողոցի կեսը, այն միակողմանի է բաց: Ճանապարհային ոստիկանության 3 մեքենաներ հսկում են տարածքը: Ոստիկանության լրատվության բաժնից մեզ փոխանցեցին, որ հաղորդում չես ստացել, տեղեկությունները ստուգվում են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ