Մարտի 11-ին, ժամը 15: 00-ին «Առավոտի» կայքում, ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը:
Հաղորդման հյուրերն են`ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Զրույցը կընթանա Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ:
Հաղորդումը կվարի Նելլի Գրիգորյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Կարդացեք նաև
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Բանախոսներից մեկը կբացատրի գունավոր քվեաթերթիկների իմաստը: Ես բան չեմ հասկանում: Ինչ ասես, որ չենք փորձել՝ թափանցիկ քվեատուփ, քվեաթերթիկի ծրար..մեկ է ընտրությունը կեղծում են: Գունավոր քվեաթերթիկի փոխարեն պետք է սովորական կամք ունենալ եւ չկեղծել: