shamshyan.com. Այսօր` մարտի 10-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնից:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ա. Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արթուր Հարությունյանը ազատվել է ոստիկանության Դիլիջանի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արտաշատի բաժնի պետ:
Կարդացեք նաև
Ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի նորանշանակ պետ Ա. Գասպարյանը` լուսանկարում: