Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի միջև հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը արտահայտվել է Սիրիական ճգնաժամի վերաբերյալ՝ ասելով. «Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ մենք պաշտպանում ենք Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի ճգնաժամի հարցում։ Մենք ողջունում ենք մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածությունը և խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու հավատարմությունը»։