Այս պահին 13 ակտիվիստ գտնվում են ոստիկանության Արաբկիրի բաժնում:
Այս մասին Aravot.am-ի հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանք այսօր Ազգային ժողովի շենքի մոտից բերման են ենթարկվել «Ազատություն քաղբանտարկյալներին» խորագրով ակցիայի ժամանակ:
Ինչպես տեղեկացանք՝ բերման ենթարկվածների թվում են Կարպիս Փաշոյանը, Տիգրան Մազմանյանը, Լուսինե Հայրապետյանը, Արտակ Գեւորգյանը, Սիփան Փաշինյանը, Միքայել Նազարյանը եւ այլք։
Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից ասացին նաեւ, որ ակտիվիստները բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու համար` համաձայն 182-րդ հոդվածի պահանջների: Ըստ ոստիկանության, Վարչական իրավախախտումների մասին օրենքով արձանագրություն են կազմում եւ 3 ժամը լրանալուց հետո նրանց բաց կթողնեն:
Կարդացեք նաև
Փորձեցինք կապ հաստատել ակտիվիստներից մի քանիսի հետ, սակայն այս պահին նրանց հեռախոսները անհասանելի են:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ