Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության նախագահի տեղակալի հետ

Մարտ 10,2016 18:45
Artashes Tumanyan

Մարտի 9-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ դատական իշխանության նախագահի տեղակալ, անշարժ գույքի և փաստաթղթերի գրանցման կազմակերպության նախագահ Ահմադ Թոիսերքանիի հետ:

Հանդիպման ընթացքում Ահմադ Թոիսերքանին ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպության գործառույթների լայն շրջանակը՝ անշարժ գույքի, ձեռնարկության, մտավոր սեփականության և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ոլորտներում:

Կազմակերպության նախագահը պատրաստակամություն հայտնեց համագործակցել և իրենց փորձառություններով փոխանակվել Հայաստանի համապատասխան մարմինների հետ:

Դեսպան Թումանյանը կարևորեց Հայաստանի պատկան կառույցների և Իրանի անշարժ գույքի և փաստաթղթերի գրանցման կազմակերպության միջև համագործակցությունը և նշեց, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո նոր հնարավորություններ են ստեղծվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար, հատկապես մասնավոր հատվածների միջև և այդ համատեքստում ընդգծեց երկու երկրներում գործող իրավական նորմերի վերաբերյալ տեղեկատվության իրազեկման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031